Լոռու մարզում սարից հոսող անձրևաջրերը հեղեղել են մի քանի փողոցներ ու բակեր
Արդեն մի քանի օր է, ինչ չդադարող հորդառատ անձրեւների հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձորի Գայի եւ Խուդյակով փողոցներում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրեւաջրերը սարից անարգել հոսում ու լցվում են փողոցներ՝ հեղեղելով սեփական տների բակերն ու ավտոտնակները:
Այսօր նշված տարածք են այցելել Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցները, ովքեր համապատասխան մասնագետների հետ քննարկում են կազմակերպել՝ խնդրի լուծման նպատակով:
Աձրեւաջրերի հետեւանքով փողոցներ լցված սելավաջրի հունը բնակիչները փորձում են փոխել սեփական ուժերով:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն ՊառավյանըSHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է սելավատարի խցանման ու խողովակաշարի վնասման հետ, ինչի պատճառով էլ ջուրը լցվում է փողոցներ:
Բաժնի պետը վստահեցրել է՝ տարվում են աշխատանքներ՝ խնդրի շուտափույթ լուծման համար:
Լոռու մարզում սարից հոսող անձրևաջրերը հեղեղել են մի քանի փողոցներ ու բակեր
Արդեն մի քանի օր է, ինչ չդադարող հորդառատ անձրեւների հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձորի Գայի եւ Խուդյակով փողոցներում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրեւաջրերը սարից անարգել հոսում ու լցվում են փողոցներ՝ հեղեղելով սեփական տների բակերն ու ավտոտնակները:
Այսօր նշված տարածք են այցելել Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցները, ովքեր համապատասխան մասնագետների հետ քննարկում են կազմակերպել՝ խնդրի լուծման նպատակով:
Աձրեւաջրերի հետեւանքով փողոցներ լցված սելավաջրի հունը բնակիչները փորձում են փոխել սեփական ուժերով:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է սելավատարի խցանման ու խողովակաշարի վնասման հետ, ինչի պատճառով էլ ջուրը լցվում է փողոցներ: