Արդեն կասկած չի հարուցում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ և իր ընտանիքապետությունը հաստատեց Հայաստանում բացառապես սեփական բարեկեցությունը բարելավելու նպատակով: Լրագրողի կամ խմբագրի չնչին եկամտով, դեղին հոդվածներ գրելով նա չբավարարվեց, և պետականությունը դարձրեց մի իսկական կազինո, որտեղ ինքը ջեկ-փոթ է շահել` տիրանալով վարչապետի աթոռին:
СНГ-компромат տելեգրամյան ալիքի հրապարակման համաձայն` Նիկոլն ու իր կինը, ի սկզբանե հանդես գալով կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո, ստեղծեցին իրենց սեփական կոռուպցիոն սխեման և սկսեցին անթաքույց կերպով գումար շորթել բոլոր նրանցից, ովքեր նախկինում բարձր պետական պաշտոն են զբաղեցրել կամ էլ ունեցել են բիզնես: Այդպիսով ամուսնական զույգը հավաքել է մոտ 1,5 միլիարդ Եվրո: Այն, որ հեղափոխականները միջազգային հարթակներում խայտառակում են Հայաստանի Հանրապետությունը, նորություն չէ: Այստեղ խնդիրն այլ է:
Խնդիրը նրանում է, որ բանավոր կերպով, պահանջելով կամ սպառնալով, թե «գումար տվեք, ես էլ փոխարենը ձեզ կալանավորելու հրահանգ չեմ իջեցնի», այս գործելաոճը կարծես թե չգոհացրեց Փաշինյանին: Նրան հավաքված փողը քիչ թվաց, և երկար-բարակ մտորելով` նա որոշեց շրջանառության մեջ դնել «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» հակաժողովրդավարական և հակաիրավական օրենքը, որը նրան հետագայում կօգնի ցանկացած անձից փող պոկել` առանց դրա համար բավարար հիմքեր ունենալու:
Այսպիսով, Փաշինյանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում` թոզ փչել իր կողմնակիցների աչքերին և ասել` «նայեք, տեսեք, ես կուլակաթափ եմ անում նախկին թալանչիներին, հետ եմ բերում ձեզնից գողացված փողերը, ժողովուրդ ջան»: Եվ «ժողովուրդ ջանն» էլ սրտատրոփ ու երախտապարտ մի հայացք կձգի դեպի յուր ազգընտիր վարչապետը` օրհնանքի և գոհունակության խոսքեր շռայլելով, առանց գիտակցելու, որ մարդկանցից խլված գումարները գնում են մեկ ուղղությամբ, և այդ ուղղությունը ամենևին էլ ՀՀ պետական բյուջեն չէ:
Փաշինյանը Հայոց պետականությունը վերածեց խաղատան
Արդեն կասկած չի հարուցում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ և իր ընտանիքապետությունը հաստատեց Հայաստանում բացառապես սեփական բարեկեցությունը բարելավելու նպատակով: Լրագրողի կամ խմբագրի չնչին եկամտով, դեղին հոդվածներ գրելով նա չբավարարվեց, և պետականությունը դարձրեց մի իսկական կազինո, որտեղ ինքը ջեկ-փոթ է շահել` տիրանալով վարչապետի աթոռին:
СНГ-компромат տելեգրամյան ալիքի հրապարակման համաձայն` Նիկոլն ու իր կինը, ի սկզբանե հանդես գալով կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո, ստեղծեցին իրենց սեփական կոռուպցիոն սխեման և սկսեցին անթաքույց կերպով գումար շորթել բոլոր նրանցից, ովքեր նախկինում բարձր պետական պաշտոն են զբաղեցրել կամ էլ ունեցել են բիզնես: Այդպիսով ամուսնական զույգը հավաքել է մոտ 1,5 միլիարդ Եվրո:
Այն, որ հեղափոխականները միջազգային հարթակներում խայտառակում են Հայաստանի Հանրապետությունը, նորություն չէ: Այստեղ խնդիրն այլ է:
Խնդիրը նրանում է, որ բանավոր կերպով, պահանջելով կամ սպառնալով, թե «գումար տվեք, ես էլ փոխարենը ձեզ կալանավորելու հրահանգ չեմ իջեցնի», այս գործելաոճը կարծես թե չգոհացրեց Փաշինյանին: Նրան հավաքված փողը քիչ թվաց, և երկար-բարակ մտորելով` նա որոշեց շրջանառության մեջ դնել «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» հակաժողովրդավարական և հակաիրավական օրենքը, որը նրան հետագայում կօգնի ցանկացած անձից փող պոկել` առանց դրա համար բավարար հիմքեր ունենալու:
Այսպիսով, Փաշինյանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում` թոզ փչել իր կողմնակիցների աչքերին և ասել` «նայեք, տեսեք, ես կուլակաթափ եմ անում նախկին թալանչիներին, հետ եմ բերում ձեզնից գողացված փողերը, ժողովուրդ ջան»: Եվ «ժողովուրդ ջանն» էլ սրտատրոփ ու երախտապարտ մի հայացք կձգի դեպի յուր ազգընտիր վարչապետը` օրհնանքի և գոհունակության խոսքեր շռայլելով, առանց գիտակցելու, որ մարդկանցից խլված գումարները գնում են մեկ ուղղությամբ, և այդ ուղղությունը ամենևին էլ ՀՀ պետական բյուջեն չէ:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից