Կարծիք

11.05.2020 14:40


Սասուն Միքայելյանի «շնորհակալությունը» Նիկոլ Փաշինյանին

Սասուն Միքայելյանի «շնորհակալությունը» Նիկոլ Փաշինյանին

Քիչ առաջ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները վավերացրին սկանդալային «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան... Կողմ էր քվեարել 79 պատգամավոր, իսկ 12-ը՝ դեմ... Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ նիստերի դահլիճում գտնվող իշխանական 2 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը, որոնցից մեկը Սասուն Միքայելյանն է, ով մի քանի օր առաջ ԱԺ նիստերի դահլիճում գտնվող վարչապետի ներկայությամբ ծեծկռտուք հրահրեց Էդմոն Մարուքյանի հետ ու որի համար Նիկոլ Փաշինյանը «դոշ» էր տալիս և կեղծիքների ու մանիպուլյացիաների միջոցով ամեն գնով պաշտպանում էր Միքայելյանին...

Այդ ծեծկռտուքը և այս օրվա քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Փաշինյանը չի վերահսկում իր օրենսդիր թիմակիցներին, որոնցից ոմանք, իրենց շահերից դուրս գալով, կարող են ձեռնամարտի բռնվել վարչապետի ներկայությամբ՝ պարտադրելով վերջինիս սեփական երեսը փրկելու համար պաշտպանել իրենց, իսկ քվեարկությունների ժամանակ չմասնակցել դրանց, քանի որ իրենք չեն ցանկանում, որ իրենց անունները շահարկվեն այդ սկանդալային օրինագծերի հետ...

Դե ինչ, այսօրվա քվեարկությամբ Սասուն Միքայելյանը «շնորհակալություն» հայտնեց Փաշինյանին` Մարուքյանի հետ կապված սկանդալում իրեն աջակցելու համար...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը