Աշխարհ

11.05.2020 14:19


Մեքսիկայի բանտերից մեկում կորոնավիրուսի հետևանքով մահացել է հզոր թմրակարտելի պարագլուխներից մեկը

Մեքսիկայի բանտերից մեկում կորոնավիրուսի հետևանքով մահացել է հզոր թմրակարտելի պարագլուխներից մեկը

Մեքսիկայի բանտերից մեկում կորոնավիրուսի հետևանքով մահացել է «Լոս-Սետաս» թմրակարտելի պարագլուխներից մեկը՝ Մոյսես Էսկամիլյա Մայը, գրում է տեղական Financiero թերթը:

2008թ. երեսունյոթ տարվա ազատազրկման դատապարտված Մայը պատիժը կրում էր Խալիսկո նահանգի բանտում: Նա դատապարտվել է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ 12 մարդու գլխատմանը մասնակցության համար։

Պուենտե Գրանդեի դաշնային բանտի ղեկավարությունը հայտնել է, որ 45-ամյա Մայը մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել է շնչառական խնդիրների պատճառով և կիրակի մահացել է: Նշվում է, որ բանտում անցկացրած գրեթե 11,5 տարվա ընթացքում դատապարտյալը նախկինում երբեք առողջական խնդիրներ չի ունեցել:

«Լոս-Սետաս»-ը Մեքսիկայի քրեական աշխարհի խոշորագույն հանցախմբերից է և իր վերահսկողության տակ է պահում 16 նահանգում և Մեխիկոյի դաշնային շրջանում գործող հանցախմբերը:

Վերջին տվյալներով՝ Մեքսիկայում հաստատվել է կորոնավիրուսի 35 022 դեպք, որոնցից 3465-ը՝ մահվան ելքով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը