Լրահոս

11.05.2020 14:02


Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 11-ի ցերեկը, 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։

Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.00C (1974 թ.)
    · Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (1991 թ.)
    · Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.60C

Այս խորագրի վերջին նյութերը