Մեկնաբանություն

11.05.2020 13:36


Նիկոլ Փաշինյանը հռչակեց Հայաստանի ու Արցախի ոչնչացման մանիֆեստը

Նիկոլ Փաշինյանը հռչակեց Հայաստանի ու Արցախի ոչնչացման մանիֆեստը

Վերջին օրերին բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան ու տեսակետներ հնչեցին։ Ծեծկռտուքն այդ շարքում ամենաանշառ ու անմեղ երևույթն էր։

Անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի վտանգավոր ու հակապետական մտքերին։

Նա փաստացի հաստատեց, որ բանակցել է Արցախի խնդրի լուծման չարաբաստիկ փուլային տարբերակի շրջանակներում։

«Ժողովրդի» վարչապետը մեկ այլ խոստոնավություն էլ արեց։ Նա հռչակեց Հայաստանի ու Արցախի ոչնչացման մանիֆեստը։

Այսպես, անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամին ու դրա հաղթահարման ուղիներին՝ Փաշինյանը հայտարարեց, որ ճգնաժամը պետք է գործարարները հաղթահարեն, իսկ կառավարությունն ընդամենը պետք է չխանգարի։ Այս հայտարարությանը կարելի էր քմծիծաղով վերաբերվել և անցնել առաջ, եթե դրան չհաջորդեր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում» հրապարակված խմբագրականը։

«Չխանգարելը քիչ է, օգնել է պետք» վերնագիրը կրող նյութում Փաշինյանը հիմնավորում է, որ իր վարած նեոբոլշևիկյան քաղաքականության արդյունքում մեր երկրի ներսում ներդրումներ չեն լինելու, տեղական կապիտալը փախչելու է երկրից։

Փաշինյանը խոստովանում է նաև, որ Հայաստան ներդրումներ չեն գալու նաև դրսից՝ ԵԱՏՄ–ից։ Բայց, չնայած այդ ամենին, ինքը չի շեղվելու նեոբոլշևիկյան գծից՝ երկրի տնտեսության փլուզման մեղավոր «էս գլխից» նշանակելով խոշոր բիզնեսին, նախկիններին, մի խոսքով՝ բոլորին, բացի իրենից։

Փաստորեն, Փաշինյանն անկեղծորեն խոստովանում է, որ քանդելու է մեր տնտեսությունը, հետևաբար՝ նաև բանակն ու անվտանգության համակարգը։

Ինքս դավադրության տեսության կողմնակից չեմ եղել, բայց ինչպե՞ս հիմա հակադարձեմ այն մարդկանց, ովքեր միշտ հայտարարել են, որ Նիկոլին մեր թշնամիները բերել են իշխանության, որպեսզի ներսից քանդեն Հայաստանն ու Արցախը, որից հետո Ադրբեջանի երազանքների ու Թուրքիայի ծրագրերի իրականացումը կդառնա տեխնիկայի հարց։

Եթե այս ամենը մեր ժողովուրդը հանդուրժում է, ուրեմն թող որևէ մեկին չմեղադրի վատ կյանքի ու ի վերջո պետության փլուզման համար։

Պետության ղեկին գտնվող մարդը խմբագրական է գրում ու հայտարարում, որ գիտակցված գնում է տնտեսության փլուզման ճանապարհով, եթերում հայտարարում է, որ ուրախ է այն բանի համար, որ կորոնավիրուսը կփլի եղած–չեղածն, ու մենք կստանանք մի մեծ դատարկ շինհրապարակ և զուգահեռաբար ընդունում, որ մեզ մոտ ներդրումներ չեն լինելու իր վարած քաղաքականության պատճառով։ Եթե սա է մեր պետության ղեկավարի առաքելությունն ու նրան համակրող ամբոխի մտածողությունը, ուրեմն հայ ժողովուրդն իրավունք չունի բախտից ու աշխարհի անարդարությունից խոսելու։ Քանզի տուժում է խելքից, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունից։

Եթե Փաշինյանը խմբագրական է գրում ու հայտարարում, որ գնում է տնտեսությունը գիտակցաբար փլուզելու ճանապարհով, ապա դա նույնն է, որ խոստովանի, որ գիտակցաբար փլուզում է Հայաստանն ու Արցախը։ Ու եթե այսքանից հետո հայ ժողովուրդը պետք է սրան հանդուրժի պետության ղեկին, ապա ․․․

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը