Լրահոս

11.05.2020 18:59


«Արթիկ» ՔԿՀ-ում փորձ է արվել ներնետման միջոցով 6 բջջային հեռախոս, բաժանորդային քարտեր և այլ արգելված իրեր փոխանցել

«Արթիկ» ՔԿՀ-ում փորձ է արվել ներնետման միջոցով 6 բջջային հեռախոս, բաժանորդային քարտեր և այլ արգելված իրեր փոխանցել

2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

Վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ:

Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր, USB և լիցքավորման լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը