Նյու Յորքում տասնյակ երեխաների մոտ կորոնավիրուսի հետ կապված վտանգավոր համախտանիշ է հայտնաբերվել
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտնել է երեխաների շրջանում բորբոքային համախտանիշի տարածման մասին, որը, ենթադրաբար, կապված է կորոնավիրուսի հետ, գրում է New York Times-ը։
Դե Բլազիոյի խոսքով՝ քաղաքում նման համախտանիշ է հայտնաբերվել 38 երեխայի մոտ, ևս ինը դեպքերում ախտորոշումը դեռևս չի հաստատել: Հիվանդ երեխաների մոտ նկատվում է ավելորդ իմունային ռեակցիա, որը հանգեցնում է ներքին օրգանների վնասմանը:
Այս տեղեկությունը հաստատել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։ Նա հստակեցրել է, որ Նյու Յորքում ստուգվում է նշված համախտանիշի 85 դեպք։
Նշվում է, որ բորբոքային համախտանիշի ախտանշանները նման են Կավասակի հիվանդությանը (արյունատար անոթների բորբոքային հիվանդություն․ հիմնական ախտանիշներն են՝ տենդ, որը տևում է ավելի քան 5 օր և չի պատասխանում սովորական դեղորայքին) և Տոքսիկ շոկի համախտանիշին (բակտերիալ տոքսինների ազդեցությամբ առաջացող վիճակ է։ Բնորոշ ախտանիշներն են տենդը, ցանը, մաշկի շերտազատումը և զարկերակային ճնշման անկումը)։
Հաղորդվում է, որ երեխաների 47 տոկոսը վարակված է կորոնավիրուսով, իսկ 81 տոկոսի օրգանիզմում կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել։
Աղբյուրը հավելում է, որ նման դեպք են գրանցվել նաև Եվրոպայում:

Աղբյուը՝ tert.am