Նախկինի ստվերի հետ կռիվ տալուց բացի իշխանությունն այլ գործ այդպես էլ չարեց
Արդեն երկու տարի է՝ Փաշինյանի իշխանությունը զբաղված է նախկին «թալանչիների» հետ կռիվ տալով և գործնականում երկրում չի կարողանում իրականացնել բարեփոխումներ:
Պատճառները շատ են, ի սկզբանե թավշյա կառավարությունը չի ունեցել ո՛չ ծրագիր, ո՛չ կադրային բազա, ոչ էլ փորձ, նրանք ունեցել են միայն պոպուլիստ ղեկավար, ում մի պահ հաջողվեց մոլորեցնել մարդկանց և հանել փողոց:
Հիմա տպավորություն է, որ մեր երկիրը այլևս այլ խնդիր չունի օրակարգում և բոլոր մեր խնդիրները լուծված են, բայց մեր երկիրը շատ խնդիրներ ունի և այդ խնդիրները գնալով ավելանալու են, իսկ լուծողը ո՛չ հայհոյող ֆեյքերն են, ո՛չ անիծող կանայք, ոչ էլ սամասուդների և «կոռումպացված» նախկին ռեժիմի մասին օրը 24 ժամ խոսող վարչապետը:
Ո՞վ է լուծելու ներդրումների, աշխատատեղերի հարցը, ո՞վ է զբաղվելու հայ-ռուսական հարաբերությունների վերականգման գործով, ո՞վ է ապահովելու երկրի ներքին և արտաքին խաղաղությունը, ո՞վ է իրականացնելու գործարար միջավայրի պաշտպանությունը, հարկային նոր քաղաքականությունը, տուրիզմի ոլորտը անկումից դուրս բերումը և մի շարք այլ հարցեր, որոնք կենսական են և ոչ հուզական:
Սրանք հարցեր են, որի պատասխանը չունի և իշխանությունը և դեռևս չունի նաև հասարակությունը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից