Լրահոս

11.05.2020 11:55


Մարտունիում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Մարտունիում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Մարտունիում կորոնավիրուսի երկու դեպք է արձանագրվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

«Մեկ ընտանիքի մասին է խոսքը, ամուսինների մոտ հաստատվել է կորոնավիրուս», - ասաց նա։

Քաղաքապետը նշեց, որ ընտանիքի մյուս անդամներին մեկուսացրել են, պարզել են շփման շրջանակը, կան նաև ինքնամեկուսացվածներ։

Քաղաքապետի խոսքով՝ ամուսիններն, ամենայն հավանականությամբ, հուղարկավարության ժամանակ են վարակվել։

«Ամեն օր քարոզում ենք, խնդրում ենք, որ հուղարկավորության չմասնակցեն, բայց վարակակիրները նշել են, որ մոտ մարդու հուղարկավորության են մասնակցել», - ասաց Արմեն Ավետիսյանը։

Մարտունու քաղաքապետի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված ընտանիքի մյուս անդամների մոտ ախտանշաններ չկան, միայն աղջիկն է ջերմում, սակայն դեռ հաստատված չէ, որ նա էլ է վարակված։

Նշենք, որ Գեղարքունիքում, երեկվա դրությամբ, կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 181 է։ Արձանագրվել է մահվան երեք դեպք, առողջացածների թիվը 26 է։

Այս խորագրի վերջին նյութերը