Վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման դարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա քննարկման հիմնական թեման ոչ թե հացադուլն է, այլ այն, թե ինչու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ չմոտեցավ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին եւ չողջունեց նրան: Ավելին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի երկու հատվածներում էլ Րաֆֆիի անունը չտվեց: Մյուս քննարկվող թեման էլ ՀԱԿ-վարչախումբ հնարավոր համագործակցության հարցն է:
Սոցիալական ցանցերում քննարկումներն այսքան բուռն չէին լինի, եթե մամուլում չհայտվեին Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը արդարացնող հոդվածներ: Այդ հոդվածներն ընթերցելուց հետո ոմանք կարծիք հայտնեցին, թե այս ամենից 37 թվականի շունչ է փչում: Բլոգերներից մեկն էլ գրեց, թե նեոբոլշեւիզմի հոտ եմ առնում:
Ինչ վերաբերում է հնարավոր համագործակցությանը, ապա հիմա այնպիսի տպավարություն է, որ ՀԱԿ-ը չի էլ հերքում համագործացության փաստը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրթերով ասած, շեշտում է, թե կայացել է քաղաքական պայմանավորվածություն: Սոցիալական ցանցերում էլ ուղղափառ լեւոնականներն էլ, որ ընդամենը ամիսներ առաջ անընդունելի էին համարում Սերժ Սարգսյանի եւ նրա թիմակիցների հետ շփումները, նրանց անվանելով ավազակներ, հիմա շեշտում են, թե հանուն խաղաղ իշխանափոխության կարելի է շփվել եւ բանակցել ավազակների հետ:
Սկսենք հենց այս վերջին փաստարկից: Հավատացեք, որ Հայաստանում չի գտնվի բանական գոնե երկու մարդ, որոնք պնդեն, թե ավելի լավ է արյունով իշխանափոխություն անել, քան բանակցել ավազակապետության ներկայացուցիչների հետ: Իսկ ամբողջ խնդիրն այն է, սիրելի ուղղափառ լեւոնականներ, որ ՀԱԿ առաջնորդների գործողություններից բացարձակ չի երեւում, որ նրանք ցանկանում են իշխանափոխություն իրականացնել: Ավելին, նրանց քայլերը հուշում են, որ նպատակը ընդամենը մի քանի պատգամավորական մանդատ, եւ լավագույն դեպքում մեկ երկու նախարարական աթոռ ստանալն է: Միթե պարզ չէ, որ իշխանափոխության ձգտողները չեն կարող հանարահավքները երկու կամ երեք շաբաթը մեկ անել: Եթե դու պահանջ ես ներկայացնում կամ նպատակ ես դնում, ապա պետք է անցնես շուրջօրյա գործողությունների, եթե դու դա չես անում, ապա ստացվում է, որ ինչ որ բան այն չէ:
Սիրելի ուղղափառ լեւոնականներ, միթե ձեզ համար ծիծաղելի չէ, որ այսօր ասում եք, թե մասնակցեք հեղափոխությանը` ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքին: Չեք կարծում, որ դա ծաղր է աշխարհում տեղի ունեցած բոլոր տեսակի հեղափոխությունների նկատմամբ:
Ես վստահ եմ, ես ավելի քան վստահ եմ, որ նրանք, ովքեր այսօր կրծքով պաշտպանում են Տեր-Պետրոսյանի ցանկացած քայլը, իրոք անկեղծորեն հավատում են, որ առաջին նախագահը գնում է իշխանափոխության, եւ որ նրա նպատակը ժողովրդավարական հայաստանի կերտումն է: Եթե համոզված չլինեին, ապա հաստատ չէին պաշտպանի: Բայց Լեւոնի կողքին կան նաեւ տղաներ, որոնք արդեն առել են արյան, ներողություն, իշխանության համը եւ ամեն կերպ ցանկանում են գովերգել Պապիին: Նրանք միմյանցից առաջ են ընկնում, հասկանալով, որ կարող են տեր դառնալ մի քանի պատգամավորական մանդատներից մեկին կամ նույնիսկ նախարարական պորտֆելի: Եւ հետաքրքիրն այն է, որ նրանցից ոմանք ընդամենը 2007 թվականին ծաղրում էին եւ հեգնանքով խոսում Տեր-Պետրոսյանի մասին: Բայց սա արդեն այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ընդամենը մի քանի շաբաթ եւ նույնիսկ ամենաուղղափառ լեւոնականները կհասկանան, թե իրականում ինչ է կատարվում: Կհասկանան, որ ՀԱԿ առաջնորդների գերագույն խնդիրը խորհրդարանի ընտրություններում Ժառանգության եւ մասամաբ էլ ԲՀԿ-ի տեղերը զբաղեցնելն է:
Այսօր ուղղափառ լեւոնականները պաշտպանում են իրենց առաջնորդի նույնիսկ ամենակոպիտ սխալը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին չողջունելը ավելի քան սխալ է: Նույն սոցիալական ցանցերում կարծիքներ են հնչում, թե ով է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով է Ժառանգությունը, որ առաջին նախագահն էլ ցածրանար եւ գար ու ողջուներ նրան:
Սոցիալական ցանցերից մեկում ՀՀ մի քաղաքացի գրել էր, թե լավ, էս Կոնգրեսում չկա մեկը, որ համարձակվեր Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատեր եւ հուշեր, որ Րաֆֆիին չմոտենալը սխալ էր: Իսկ իրականությունն այն է, որ ոչ միայն չկան, այլ նաեւ մեկը մյուսից առաջ ընկնելով փորձում են արդարացնել Լեւոնին: Մի ուղղափառ լեւոնական էլ նույնիսկ գրել էր, թե «սրանից հետո հենց սենց էլ լինելու է բոլոր նրանց հետ, ովքեր քայլեր կանեն առանց Լեւոնի հետ համաձայնեցնելու»: Իսկապես 37-ի շունչ է զգացվում: Եւ դժվար է հավատալ, որ հենց այս ուժն է ցանկանում Հայաստանում ժողովրդավարություն հաստատել: Ոչ, այլակարծություն չհանդուրժողները չեն կարող պայքարել ժողովրդավարության համար: Լավագույն դեպքում նրանք կարող են պայքարել աթոռների համար, իսկ դրանից ժողովուրդը ոչինչ չի շահի:
Նույն ուղղափառ լեւոնականների աչքի առաջ մեկուսացվեցին եւ որոշումներ կայացնելու գործընթացից դուրս մղվեցին մարդիկ, որոնք իրենց կյանքի ողջ ընթացքում պայքարել են Հայաստանի ժողովրդավարացման համար, հրաժարվելով բազմաթիվ գայթակղիչ առաջարկներից: Այսօր նրանք վնասարար են:
Անկախ նրանից, մենք կիսում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հայացքները կամ ընդունում ենք գործելաոճը, մենք պետք է ընդունենք, որ նա ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի: Եթե դու քաղաքական բավական հզոր ուժի առաջնորդ ես եւ ինչ-ինչ պատճառներով չես մոտենում եւ չես աջակցում Հայաստանի ժողովրդավարացման համար հացադուլ հայտարարած մարդուն, ապա ստացում է, որ դու ինչ որ բան թաքցնում ես ՀՀ քաղաքացուց: Ստացվում է, որ ճիշտ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ ՀԱԿ-ի գերագույն նպատակը դարձել է խորհրդարանում Ժառանգության տեղերի զբաղեցումը:
Հետաքրիր է, շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ հանկարծ Կոնգրեսում սկսեցին ատել Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Զարուհի Փաստանջյանին:
Տարօրինակ ազգ ենք: Տարօրինակ ենք նաեւ այն պատճառով, որ մեկն ասեց, թե ազատագրեցինք Ազատության հրապարակը, բոլորը կամ շատերը սկսեցին դա կրկնել: Կներեք, բայց ոնց կամ ինչպես ազատագրեցիք: Միթե շատ ուժեղ դիմադրության հանդիպեցիք եւ հերոսական գրոհով ազատագրեցիք հայրենի հողի մի մասը: Կամ, եթե բանակցելու միջոցով Ազատության հրապարակ մտնելու ձեւը կար, ապա ինչու դա չէր կիրառվում ավելի վաղ:
Ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդները Ազատության հրապարակը գրոհով վերցնելու որոշում չկայացրին մարտի 1-ին: Նույնիսկ դպրոցահասակ երեխաների համար էլ պարզ է, որ եթե Րաֆֆին հացադուլ չաներ Ազատության հրապարակում, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին չէր առաջնորդի Ազատության հրապարակ: Սա ավելի քան պարզ եւ ակնհայտ է եւ քննարկման էլ ենթակա չէ:
Եւ սիրելի ուղղափառ լեւոնականներ, ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու մտաք Ազատության հրապարակ եւ հետո գնացիք տուն: Ի՞նչ իմաստ ուներ Ազատության հրապարակ մտնելը: Եթե իմաստն ազատագրելն էր, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն այն արդեն բացել էր բոլոր ցանկացողների համար: Եւ պետք չէ նրան ատել միայն նրա համար, որ իր այդ քայլը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չի համաձայնացրել: Դուք նրան մեղադրում եք ընդդիմությունը պառակտելու մեջ, բայց նախ ձեր աչքի գերանը տեսեք, հետո նոր ձեր եղբոր աչքի փոշու հատիկը հանեք:
Ինչո՞ւ են թաց նրանց աչքերը

Վարդան Մխիթարյան