Լրահոս

11.05.2020 10:55


Սպանություն Արմավիրի մարզում. մահացածը «Սովռանո» ՍՊԸ-ի 30-ամյա մենեջերն է

Սպանություն Արմավիրի մարզում. մահացածը «Սովռանո» ՍՊԸ-ի 30-ամյա մենեջերն է

Երեկ՝ մայիսի 10-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա:

Ոստիկանները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 30-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի դին՝ պարանոցի մասում հրազենային վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված խիծ:

Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Արմավիր մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Սովռանո» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը