Լրահոս

11.05.2020 10:39


19 պոլիկլինիկայում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել

19 պոլիկլինիկայում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել

Մայիսի 10-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մոտք է գործել Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա և սպառնում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ քաղաքացի Հայկ Ա․-ն (ծնված 1983 թ․) փակվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում և սպառնում է վնասել իրեն ապակու կտորով։

Հոգեբանը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, այնուհետև ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են քաղաքացուն։

Այս խորագրի վերջին նյութերը