Այս օրենսդրական «տնային աշխատանքը» քայլականները պետք է վաղուց անեին՝ առնվազն 50 օր ունեին
4 օրից ավարտվում է դեռևս մարտի 16-ին հայտարարված և ապրիլի 14-ին երկարացված արտակարգ դրությունը։
Ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ է պահանջում իրավունքը, ի՞նչ է պահանջում առկա համաճարակային վիճակը և ինչպե՞ս է հնարավոր հավասարակշռվել բոլոր իրավաչափ շահերը։
Ակնհայտ է, որ իշխող ուժը հակված է երկարացնել արտակարգ դրությունը՝ դա պայմանավորելով համաճարակային անմխիթար վիճակով։ Սակայն նույնքան ակնհայտ է, որ նման իրավական հնարավորությունը խիստ վիճելի է համարվում իրավաբանների համար։ Փաստարկները երկու հարթությունում են. (1) օրենքի տառը դա հստակ չի նախատեսում, իսկ հարցի բնույթը հաշվի առնելով՝ պետք է լիներ աներկբա ձևակերպում, (2) օրենքը չէր էլ կարող նախատեսել արտակարգ դրությունը անվերջ շարունակելու հնարավորություն, քանի որ դա կխախտեր մարդու իրավունքները լրջորեն սահմանափակող այդ ռեժիմի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ լինելու հիմնարար պահանջը։
Հակառակ կողմից, կարելի է փաստարկել՝ բա ի՞նչ անենք, զրկե՞նք կառավարությանը համաճարակի դեմ պայքարելու իրավական գործիքակազմից։
Ինչպե՞ս է հնարավոր լուծել անլուծելի թվացող այս խնդիրը և խուսափել իշխանության համար այդքան հաճելի ու կոմֆորտային դարձած արտակարգ դրության ռեժիմը շարունակելու հրամայականից։
Ամենապարզ տարբերակը կարող էր լինել հետևյալ թեզը՝ դուք ունեիք 60 օր ժամանակ կառավարելի դարձնելու խնդիրը, չեք հաջողել՝ ուրեմն «կա՛մ ապաշնորհ եք, կա՛մ սրիկա»։ Բայց սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է (թեև անհիմն պնդում չէ), ուստի այն չեմ առաջարկում հարգելի ընթերցողներին։
Հարգելի ընթերցողներին առաջարկում եմ մեկ այլ լուծում, որը հիմնված է հետևյալ պոստուլատի վրա. ներկայումս արտակարգ դրության գործիքակազմի մեջ մտնող որևէ սահմանափակում չկա, որը (ա) բացարձակ անհրաժեշտ է և միաժամանակ (բ) հնարավոր չէ այդ սահմանափակումն ամրագրել օրենքով՝ առանց արտակարգ դրության։ Մարդկային լեզվով ասած՝ իսկապես անհրաժեշտ պետական ներգործության միջոցները պետք է սահմանել այլ օրենքներով՝ արտակարգ դրության ռեժիմից դուրս։
Այսպես, Հայաստանի Հանրապետությունում դեռևս 1992 թվականից գործում է մի շատ հետաքրքիր օրենք՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։ Այդ օրենքում կարելի է լուրջ լրացումներ կատարել, այդ թվում՝ ուղիղ սահմանել համաճարակը կանխելու նպատակով անձանց մեկուսացման հնարավորությունը, կարգն ու երաշխիքները, և վերջ։ Միանգամայն իրավական մեխանիզմ կլինի։
Մյուս կողմից, ներկայում կան սահմանափակումներ, որոնք ոչ մի կերպ իրավաչափ չէ երկարաձգել, օրինակ՝ անազատության մեջ պահվողներին տեսակցություններ ունենալու, հանձնուքներ ստանալու իրավունքներից զրկելը։
Այս օրենսդրական «տնային աշխատանքը» քայլականները պետք է վաղուց անեին՝ առնվազն 50 օր ունեին։ Բայց դեռ ամենևին ուշ չէ։
Հ․Գ. Մի՛ վախեցեք ավարտել արտակարգ դրությունը ու վերանշանակե՛ք ձեր հակասահմանադրական հանրաքվեն։ Օրինակ՝ կարող եք նշանակել հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։ Մի՛ վախեցեք ու եկեք գնանք հանրաքվեի։ Տեսնենք մարդիկ ի՞նչ են մտածում ձեր մասին։ Տեսնենք քանի՞ քվեաթերթիկի վրա կկարդաք՝ «Ո՛չ ապաշնորհ կառավարությանը» ձեռագիր մակագրությունը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից