Լրահոս

10.05.2020 12:53


Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչի անհետ կորելու փաստով ոստիկանության Սևանի բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչի անհետ կորելու փաստով ոստիկանության Սևանի բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնում ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշված քրեական գործը հարուցվել է Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Վ. Վիրաբյանի անհետ կորելու փաստով:

Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Ծովագյուղի վարչական տարածքում՝ Սևանի ափամերձ հատվածում հայտնաբերել են ավտոմեքենան, այնուհետև աշխատանքներին ներգրավվել են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարարներն ու Սևանի ջրասուզակները, սակայն Սևանա լճում որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել:

Ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նաև որոնվողի բաճկոնն ու բջջային հեռախուսը:

Սևանա լճում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն ոստիկանության Սևանի բաժնի, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները շարունակում են որոնողական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը