Վերջին միջադեպով ՀՀ ԱԺ-ի հետագա գոյությունը «քարշ տալու» լիմիտը սպառվեց
Երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրած անձն իր թիմակիցներին պարսավելու, միջադեպին օբյեկտիվ գնահատական տալու փոխարեն ԱԺ-ի ընդդիմադիր ուժերին մեղադրելու, քննադատելու, մի շարք վիրավորական խոսքերի հետ միասին նրանց անվանեց նախկին իշխանություններից «թուլափայ ուտողներ»:
Նման գնահատականը, վիրավորական խոսքերը մնացին անպատասխան և որքան էլ զարմանալի է, այդ ուժերի կողմից համարժեք պատասխան, վերաբերմունք, գնահատական չհնչեց և մնաց անարձագանք:
Իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե նրանք բոլորը հենց Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լքեին դահլիճը և հրաժարվեին իրենց պատգամավորական մանդատներից...
Եթե նույնիսկ չեն ուզում կայացնել նման որոշում, ապա առնվազն անհրաժեշտ է չմասնակցել ԱԺ նիստերին, սակայն շարունակել կատարել պատգամավորական մնացյալ աշխատանքները: Դրանով իսկ «Իմ քայլը» խմբակցությանը թողնել միայնակ...
Եթե նրանք այնուամենայնիվ կշարունակեն անցկացնել ԱԺ նիստերը, ապա բարոյական առումով նրանց բոլոր որոշումները կլինեն ոչ լեգիտիմ ու ոչ հիմնավոր...
Մեր առաջադեմ, խելքահաս հանրությանը, այլ երկրներին միանշանակ ցույց կտրվի այս իշխանությունների իրական դեմքն ու անհանդուրժողականությունը ընդդիմության և այլախոհ ուժերի, քաղաքական գործիչների նկատմամբ:
Միանշանակ, պետք է «թուլափայ ուտողներ» արտահայտության համար պարզաբանումներ պահանջել Նիկոլ Փաշինյանից՝ ընդհուպ իրավական գնահատական տալով, համապատասխան հանդիպումներով իրազեկել իրավիճակի մասին արտասահմանյան առաջատար երկրների դեսպաններին:
Այլապես, ակամա այս իշխանությունների ողջ գործունեության պատասխանատվության կրողը կլինեք նաև դուք՝ ԱԺ ընդդիմադիրնե՛րդ...
Վերջին միջադեպով ՀՀ ԱԺ-ի հետագա գոյությունը «քարշ տալու» լիմիտը սպառվեց
Երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրած անձն իր թիմակիցներին պարսավելու, միջադեպին օբյեկտիվ գնահատական տալու փոխարեն ԱԺ-ի ընդդիմադիր ուժերին մեղադրելու, քննադատելու, մի շարք վիրավորական խոսքերի հետ միասին նրանց անվանեց նախկին իշխանություններից «թուլափայ ուտողներ»:
Նման գնահատականը, վիրավորական խոսքերը մնացին անպատասխան և որքան էլ զարմանալի է, այդ ուժերի կողմից համարժեք պատասխան, վերաբերմունք, գնահատական չհնչեց և մնաց անարձագանք:
Իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե նրանք բոլորը հենց Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լքեին դահլիճը և հրաժարվեին իրենց պատգամավորական մանդատներից...
Եթե նույնիսկ չեն ուզում կայացնել նման որոշում, ապա առնվազն անհրաժեշտ է չմասնակցել ԱԺ նիստերին, սակայն շարունակել կատարել պատգամավորական մնացյալ աշխատանքները:
Դրանով իսկ «Իմ քայլը» խմբակցությանը թողնել միայնակ...
Եթե նրանք այնուամենայնիվ կշարունակեն անցկացնել ԱԺ նիստերը, ապա բարոյական առումով նրանց բոլոր որոշումները կլինեն ոչ լեգիտիմ ու ոչ հիմնավոր...
Մեր առաջադեմ, խելքահաս հանրությանը, այլ երկրներին միանշանակ ցույց կտրվի այս իշխանությունների իրական դեմքն ու անհանդուրժողականությունը ընդդիմության և այլախոհ ուժերի, քաղաքական գործիչների նկատմամբ:
Միանշանակ, պետք է «թուլափայ ուտողներ» արտահայտության համար պարզաբանումներ պահանջել Նիկոլ Փաշինյանից՝ ընդհուպ իրավական գնահատական տալով, համապատասխան հանդիպումներով իրազեկել իրավիճակի մասին արտասահմանյան առաջատար երկրների դեսպաններին:
Այլապես, ակամա այս իշխանությունների ողջ գործունեության պատասխանատվության կրողը կլինեք նաև դուք՝ ԱԺ ընդդիմադիրնե՛րդ...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից