Լրահոս

10.05.2020 12:14


Ավտովթար Արմավիրի մարզում. մայր ու որդի տեղում մահացել են

Ավտովթար Արմավիրի մարզում. մայր ու որդի տեղում մահացել են

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Ի․ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Մարգարա գյուղի բնակիչ Հ․ Խաչատրյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, 07-ը կողաշրջվել է:

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ի. Շաբաբյանն ու նրա ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 66-ամյա Ա․ Ուզոևան տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 18-ամյա Ռ․ Բաքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ BMW-ի վարորդ Հ. Խաչատրյանը՝ ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Մահացածները մայր ու որդի էին, իսկ վիրավոր Ռ. Բաքոյանը՝ մահացած վարորդի կինն է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Այս խորագրի վերջին նյութերը