Լրահոս

10.05.2020 11:57


Կոտայքի մարզում հոր ու որդու «մրցարշավը» ավարտվել է խոշոր ավտովթարով

Կոտայքի մարզում հոր ու որդու «մրցարշավը» ավարտվել է խոշոր ավտովթարով

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր և արտառոց ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեում գտնվող «Մավաս ագրո» ՍՊԸ-ի մոտակայքում բախվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչներ, 22-ամյա Ս․ Միքայելյանի վարած Opel մակնիշի, 51-ամյա Մ․ Միքայելյանի վարած Mercedes-600 մակնիշի և Երևանի բնակիչ, 66-ամյա Հ․ Սարգսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Հ. Սարգսյանի Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին ու կամրջի բետոնե հատվածին և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել կամրջի տակ: Վթարի հետևանքով վիրավորվել է 5 հոգի:

Mercedes-ի վարորդ Մ․ Միքայելյանը ու Opel-ի վարորդ Ս․ Միքայելյանը հայր ու որդի են, ովքեր մեքենաներով «մրցարշավի» են դուրս եկել, իսկ Ս. Միքայելյանը դեպքի վայրում Ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է Nissan մակնիշի մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը