Կարծիք

10.05.2020 11:56


Վարչապետը պաշտպանում է բռնաբարություն կատարած իր թիմակցին․ լուրեր ապագայից

Վարչապետը պաշտպանում է բռնաբարություն կատարած իր թիմակցին․ լուրեր ապագայից

Եվ ես, այսօր առավոտյան դիտելով տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս, կներեք, որ այսպիսի մանրամասների մեջ եմ մտնում, բայց ստիպված եմ, միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այնտեղ՝ փողոցի այն անկյունում: Հարց՝ իսկ ի՞նչ գործ ուներ այդ կինը կեսգիշերին փողոցի այդ հատվածում։ Ո՞ւր էր գնում։ Ինչի՞ համար էր գնում: Մաքուր օդ շնչելո՞ւ։ Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ մաքուր օդ կար այդ փողոցում, որ ինքը որևէ մեկին չի գերի իր տեսքով։ Իսկ դուք տեսե՞լ եք, թե ինչպես էր հագնված այդ կինը՝ ազդրերը բաց, գռգռիչ շապիկով։ Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք՝ քստմնելի սադրանք, կներեք, ես չեմ կարող անվանել, մանավանդ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո:

Եվ ես ուզում եմ խոսել նաև օրենքի և օրինականության տեսակետից: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կաշառքը համարվում է հանցագործություն, բայց նույնպիսի կամ նույնպիսի չէ, առանձին վերցրած հանցագործությունն էլ կա՝ կաշառքի սադրանքը: Սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետևանքները, և սա է իմ գնահատականն այսօր տեղի ունեցած միջադեպին:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ ազատագրված Շուշին, և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, բռնաբարությունից զերծ Հայաստանում:

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը