Արդյոք այդ մարդիկ հասկանո՞ւմ են, որ վերածվել են Նիկոլի կամազուրկ ստրուկների
Երեկ Ազգային ժողովում պատգամավորներ ու նախարարներ դարձած նախկին ակտիվիստներն ու իրավապաշտպանները ծափ էին տալիս Նիկոլի ստերին ու նրա բռնության արդարացմանը ու բռնության նոր կոչերին։ Այսինքն, ներկայումս Նիկոլի կողմից քաղաքական թրաֆիկինգի ենթարկված այդ զանգվածը ինքնամոռաց, իսկ գուցե և վախեցած ողջունում էր մի երևույթ, որի դեմ պայքարում էր հենց անցյալ իշխանությունների օրոք։ Եվ հպարտանում էր այդ անցյալի իր պայքարով և իրենց այս հեղափոխությունը փորձում մատուցել որպես անցյալի արատների վերացում։
Այնինչ երեկ ակնառու կերպով պարզվեց, որ անցյալի արատները ոչ միայն չեն վերացել, այլ ներկայումս շատ ավելի խորքային կերպով կյանքի են կոչվում ու ողջունվում են հենց իրենց կողմից ու վերջում էլ, սրբագրվում են հենց իրենց ծափերով։ Դժվար է ասել, թե արդյոք այս մարդիկ հասկանո՞ւմ են, որ փաստացի իրենք ազատ են եղել հենց Սերժի ժամանակ, իսկ ներկայումս վերածվել են Նիկոլի կամազուրկ ստրուկների։ Հավանաբար անհնար է, որ չհասկանան, ուղղակի կյանքը ցույց տվեց, որ իրենց համար կերակրատաշտը շատ ավելի կարևոր է, քան թե արժեհամակարգերը, ու հանուն այդ կերակրատաշտի կողքին մնալու՝ իրենք պատրաստ են ողջունել ամեն տեսակ սուտ և ստորություն․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից