Լրահոս

10.05.2020 11:43


Եթե կորոնավիրուսի տարածման վերջին օրերի միտումը պահպանվի, հունիսի 8-ին կունենանք 12 700 դեպք. Թորոսյան (լուսանկար)

Եթե կորոնավիրուսի տարածման վերջին օրերի միտումը պահպանվի, հունիսի 8-ին կունենանք 12 700 դեպք. Թորոսյան (լուսանկար)

Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները՝ ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:

Իհարկե, կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):

Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը:

Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները:

Հ.Գ. Վաղը մի քանի ժամով անձամբ լինելու եմ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու եմ վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները:

#ՊահպանիրԿանոնները #ԿանխիրՏարածումը

Нет описания фото.
Нет описания фото.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը