«Սամասուդի» միջոցով հարցեր լուծելու «էպոպեան» վերջացա՞վ, թե՞ նոր-նոր է սկսվում
Տխուր է, իհարկե, որ անգամ եռատոնի օրով ստիպված ենք խոսել բռնությունը քաղաքական կատեգորիա դարձնելու «թավշյա» նկրտումների մասին, բայց չխոսել անհնար է, որովհետև Հայաստանի ոչ բարով վարչապետն ամեն Աստծո օր իր յուրաքանչյուր լայվով, հրապարակային ելույթով մի նոր դուռ է բացում բռնության առաջ։
Երկու տարի է` փորձում եմ հասկանալ` 2018-ի ապրիլյան «բոլոլաների» ժամանակ ինչո՞ւ էր անընդհատ խոսում «սիրո և համերաշխության հեղափոխության մասին»։ Ինչո՞ւ էր օրը մի քանի անգամ երդվում, որ «ատելության և թշնամանքի էջը փակված է», «վենդետաներ չեն լինելու», եթե իշխանությունը ձեռքը գցելուց հետո անելու էր ճիշտ հակառակը։ Լեզվից քաշող չկա՞ր, չէ՞, ի վերջո։
Կարո՞ղ է էդ մարդու բոլոր ասածները թարս` հակառակ նշանով պետք է հասկանալ` «նեգատիվի մեջ»։ Եթե այդպես է, ապա, Ազգային ժողովում «սերժական, քոչարյանական բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուներին հաթաթաների հերթական փունջը մատուցելուց, «պադյեզդներում ասֆալտին փռելով» ահաբեկելուց հետո երեսներիս շպրտած ամփոփիչ խոստում-սպառնալիքը «թարգմանելու» դեպքում (էն, որ ասում էր`«Հայաստանում բռնությունը տեղ չի ունենալու»), ի՞նչ է ստացվում. որ Գավառում` վրեժխնդրությամբ կուրացած 500 զայրացած տղամարդու, Ազգային ժողովում` 20-30 քայլարած պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած «սամասուդի» գործողություններն ընդամենը ծաղիկնե՞րն են։
Հայաստանում բռնությամբ, ինքնադատաստանի միջոցով հարցեր լուծելու «էպոպեան» նո՞ր է սկսվում...
«Սամասուդի» միջոցով հարցեր լուծելու «էպոպեան» վերջացա՞վ, թե՞ նոր-նոր է սկսվում
Տխուր է, իհարկե, որ անգամ եռատոնի օրով ստիպված ենք խոսել բռնությունը քաղաքական կատեգորիա դարձնելու «թավշյա» նկրտումների մասին, բայց չխոսել անհնար է, որովհետև Հայաստանի ոչ բարով վարչապետն ամեն Աստծո օր իր յուրաքանչյուր լայվով, հրապարակային ելույթով մի նոր դուռ է բացում բռնության առաջ։
Երկու տարի է` փորձում եմ հասկանալ` 2018-ի ապրիլյան «բոլոլաների» ժամանակ ինչո՞ւ էր անընդհատ խոսում «սիրո և համերաշխության հեղափոխության մասին»։ Ինչո՞ւ էր օրը մի քանի անգամ երդվում, որ «ատելության և թշնամանքի էջը փակված է», «վենդետաներ չեն լինելու», եթե իշխանությունը ձեռքը գցելուց հետո անելու էր ճիշտ հակառակը։ Լեզվից քաշող չկա՞ր, չէ՞, ի վերջո։
Կարո՞ղ է էդ մարդու բոլոր ասածները թարս` հակառակ նշանով պետք է հասկանալ` «նեգատիվի մեջ»։
Եթե այդպես է, ապա, Ազգային ժողովում «սերժական, քոչարյանական բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուներին հաթաթաների հերթական փունջը մատուցելուց, «պադյեզդներում ասֆալտին փռելով» ահաբեկելուց հետո երեսներիս շպրտած ամփոփիչ խոստում-սպառնալիքը «թարգմանելու» դեպքում (էն, որ ասում էր`«Հայաստանում բռնությունը տեղ չի ունենալու»), ի՞նչ է ստացվում. որ Գավառում` վրեժխնդրությամբ կուրացած 500 զայրացած տղամարդու, Ազգային ժողովում` 20-30 քայլարած պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած «սամասուդի» գործողություններն ընդամենը ծաղիկնե՞րն են։
Հայաստանում բռնությամբ, ինքնադատաստանի միջոցով հարցեր լուծելու «էպոպեան» նո՞ր է սկսվում...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից