Երկիրը հասավ այն կետին, որից սկսել էր իր ճանապարհը երկու տարի առաջ`ատելություն, բռնություն, անհանդուրժողականություն:
էս մարդիկ չեն հասկանում, որ էդ ծեծի մեթոդը արդեն խոսում է իրենց թուլության և պարտության մասին, որի մասին խոստովանեց իրենց առաջնորդը: Էս պարագայում կապ չունի՝ ում էին ծեծում, կապ չունի՝ էդ կուսակցությանը կողմ եք, թե չէ, սիրում եք, թե չէ, սա հարձակում էր ազատ խոսքի վրա, հարձակում էր բոլոր ոչ նիկոլականների վրա: Մի պահ պատկերացրեք այսօրվա խոսող, հարցեր բարձրացնող գործիչները մի տաս կամ քսան մանդատ ունենաին ԱԺ-ում, էդ կարգի լկտի կպահե՞ր իրեն իշխանությունը, իհարկե ոչ:
Էն փողոցների ու սոցցանցերի ագրեսիան հետ է եկել ու էս անգամ իրենց է տանելու` թավիշներին:
Հ.Գ Եվ հիշեցում անեմ բոլոր նրանց համար, ով փորձում է համեմատականներ անել նախկինի հետ:
5-րդ գումարման ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինեցի ես:
Պատգամավորների տարբեր ասածների համար լրագրողները ու իրավապաշտպանները արագ դիմում էին հանձնաժողով՝ ակնկալելով, որ այդ խոսքերի համար պատգամավորներին կպատժեն: Փաշինյանն այն ժամանակ էթիկայի հանձնաժողովում դատապարտում էր այս կամ այն պատգամավորի վարքագիծը, եթե մի ավելորդ խոսք էր ասվում, ինչը սազական չէր պատգամավորին: Իսկ այսօր նա ԱԺ ամբիոնից բացահայտ արդարացրեց վիզ կտրելու, գլուխ ցխելու կոչերը, ինչպես նաև բռնությունը պատգամավորի նկատմամբ:
Իսկ այն ժամանակ էնպիսի վայնասուն էր, որ հանձնաժողովը այդ շրջանում դարձել էր երկրի թիվ մեկ «դատարանը», էլ լրագրողներ, էլ իրավապաշտպաններ, էլ ՀԿ-ներ մի խոսքով դա պատգամավորի ասած մի խոսքի պատճառով էր լինում, իսկ այսօր խմբակցության ղեկավար են ծեծում, իսկ էդ նույն մտահոգ լրագրողները ու իրավապաշտպանները այլևս չկան: Գոյություն չունի նույնիսկ նման հանձնաժողով:
Եվ վերջում Սերժ Սարգսյանի ներկայությամբ ԱԺ-ում նույնիսկ բարձր չէին կարող խոսել, ուր մնացած նման «ճակատամարտ» լիներ:
ԱԺ բոլոլան ազդարարեց թավիշի տխրահռչակ 2 տարին

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից