Կաքավաձորում տարեդարձ է նշվել, մասնակցել է 50-ամյա տղամարդ, որի մոտ այսօր կորոնավիրուս է հաստատվել. համայնքապետ
Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում տարեդարձ է նշվել, մասնակցել է 50-ամյա տղամարդ, որի մոտ այսօր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Կաքավաձորի համայնքապետ Հայկ Բաղդասարյանը:
«50-ամյա տղամարդն իրենց փեսան է եղել, Խանջյան գյուղից, թեստավորվել է, միայն այսօր է հաստատվել, որ կորոնավիրուսով է վարակված: Երբ Կաքավաձորում հյուր է եղել, այդ ժամանակ տանը մի քանի հոգի են եղել՝ ընտանիքի անդամներով»,-ասաց նա:
Համայնքապետը նշեց, որ սխալ են մամուլում տարածված այն լուրերը, թե Կաքավաձորում 30 հոգով տարեդարձ են նշել: Նրա խոսքով՝ գյուղում ասել է, որ մեկուսանան:
Հարցին, թե տարեդարձի բոլոր մասնակցողներն են թեստ հանձնել, համայնքապետը պատասխանեց՝ ոչ, քանի որ մինչև վարակակրի գալը, հյուրերի մի մասը գնացել է: