Լրահոս

09.05.2020 11:18


Կորոնավիրուսից մահացած 61-ամյա կինն ունեցել է քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 61-ամյա կինն ունեցել է քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Կորոնավիրուսից այսօր գրանցված մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով:

Այս խորագրի վերջին նյութերը