«Փորձ է արվում փոխել Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդում պահվող նյութերի կարգավիճակը». գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյան
168.am-ի հետ զրույցում Հայոց-ցեղասպանությանթանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն ասել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդն իր կառուցվածքով նման չէ ՀՀ պետական այլ թանգարանների ֆոնդին. այն ունի միայն հիմնական ֆոնդ (մյուսներում կա գիտաօժանդակ ֆոնդ, որում ընդգրկվում են այն նյութերը են, որոնք չունեն թանգարանային առարկաներին բնորոշ որակական կամ հատուկ հատկանիշները, բայց օգնում են դրանց ուսումնասիրությանը և ցուցադրմանը):
Ըստ Գոհար Խանումյանի` պետք է հստակ ընկալել ու գիտակցել մեկ կարևոր նրբություն. հիմնական ֆոնդում գրանցված առարկաները ստանում են թանգարանային առարկայի կարգավիճակ և համարվում են պետության սեփականությունը:
«Թանգարանի հիմնական ֆոնդն անձեռնմխելի է: Ավելի պատկերավոր ասած, հիմնական ֆոնդը, ասես, հազարավոր փազլներից կազմված մի մեծ խճանկար է, որի ամեն մի մասնիկը լրացնում է թանգարանի հավաքածուն: Ֆոնդի նման կառուցվածքի հեղինակը թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Լավրենտի Բարսեղյանն է, ով հաշվի առնելով թեմայի կարևորությունը, բայց նաև խոցելիությունը, փորձել է առարկաները գրանցելիս նվազեցնել սուբյեկտիվության գործոնը: Այսինքն` որևէ մեկը չպետք է որոշի` առարկան գրանցվի՞ հիմնական ֆոնդում, թե՞ ոչ: Այսպիսով, ցանկացած առարկա, որն իբրև նվիրատվություն՝ մտնում է ՀՑԹԻ, անխտիր գրանցվում է հիմնական ֆոնդում:
2019 թ. սկզբից հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ հանդես եկավ նորընտիր տնօրեն՝ պ.գ.դ. Հարություն Մարությանը (ՀՑԹԻ տնօրեն՝ 2018 թ. հոկտեմբերից): Այս կապակցությամբ թանգարան-ինստիտուտ հրավիրվեցին թանգարանային գործի երկու մասնագետ՝ հարցը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար: Եղան հանդիպումներ այս մասնագետների հետ, նրանց կողմից տրվեցին տարբեր տեսակետներ: Գործընթացը սկսելու համար պետք է լիներ ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը (ՀՑԹԻ-ին ԿԳՄՍ նախարարության ենթակայությանն է պատկանում 2018 թ. մարտից, երբ ՀՀ ԳԱԱ ՊՈԱԿ-ից վերաձևափոխվեց հիմնադրամի):
2020 թ. փետրվարին հրավիրվեց ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մինչ այդ թանգարանը չուներ Ֆոնդային գնահատող հանձնաժողով, սա թանգարան-ինստիտուտի տնօրենին կից խորհրդակցական մարմին է՝ կազմված ՀՑԹԻ և այլ թանգարանների հրավիրյալ մասնագետներից:
Նիստում քննարկվեց հիմնական ֆոնդը կառուցվածքային փոփոխության ենթարկելու հարցը, և ըստ տնօրենի առաջարկի, հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը պետք է համապատասխան ընթացակարգով հանվեն հիմնական ֆոնդից, ընդգրկվեն նոր ձևավորվող գրադարանում, որը պետք է գործի գրադարանների մասին օրենքով, հետևաբար` կփոխվի դրանց իրավական կարգավիճակը»,-մանրամասնեց ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահը:
Գոհար Խանումյանն ասաց, որ քննարկման ընթացքում ներկաներին, որպես գլխավոր ֆոնդապահ (այդ պաշտոնին նշանակվել է 2005 թվականին)՝ ներկայացրել է իր մտահոգությունները: Մասնավորապես` այն, որ սա աննախադեպ գործընթաց է, քանի որ մինչև այսօր ՀՀ թանգարաններից և ոչ մեկի հիմնական ֆոնդից այսքան մեծաթիվ թանգարանային առարկա՝ շուրջ 36.000 միավոր, չի հանվել: Եվ սա՝ այն դեպքում, երբ ՀՑԹԻ թանգարանային ֆոնդը 2019 թ. դեկտեմբերի դրությամբ կազմում է շուրջ 95.000 միավոր:
Այսինքն` հիմնական ֆոնդից դուրս է գալիս ընդհանուր առարկաների շուրջ 1/3-ը:
«Հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրեցի այն փաստի վրա, որ ՀՑԹԻ գիտական ֆոնդերում հաշվառված են հիմնականում Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմագիտական և աղբյուրագիտական նշանակության գրքեր, որոնց մեծ մասը եզակի օրինակ են: Նիստի ընթացքում տնօրենից փորձեցի ճշտել, թե ո՞րն է այս խրթին, աշխատատար թղթատարություն պահանջող երկարատև գործընթացը սկսելու իմաստը: Պարոն Մարությանը պատասխանեց, որ դա իր ցանկությունն է: Ապա ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին ուղարկած նամակում (07.03.2020), որպես հիմնավորում, նշել է. «Այս փոխոխությունը հետազոտողին հնարավորություն կընձեռի ազատորեն օգտվել ձևավորվելիք գրադարանից»:
Հիշեցնեմ, որ մինչ այս պահը ուսումնասիրողների համար որևէ խոչընդոտ չի եղել գիրքը կամ պատվիրած մամուլը մեր հարմարավետ ընթերցասրահում կարդալու համար: Հետևաբար` այս հիմնավորումն ինձ համար անհասկանալի է, հատկապես, որ ըստ էության, ընթերցասրահը մնում է նույն տեղում, շարունակելու է սպասարկել ընթերցողին, հետազոտողին, ինչպես առաջ:
Մյուս մտահոգությունս այն է, որ սկսված գործընթացը կարող է նախադեպային լինել հետագայում, եթե ոչ՝ գործող տնօրենի, ապա՝ հաջորդների համար` հիմնական ֆոնդին «ոչ համապատասխան առարկաներ» հիմնավորումով դրանք դուրս գրելով: Այսինքն` այս գործընթացով խախտվում է թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը, փոխարենը՝ սկսում է ակտիվանալ մարդկային սուբեկտիվության գործոնը:
Եվ, ի վերջո, ինչպես վերը նշեցի, սա դեռևս չկիրառված գործընթաց է ՀՀ թանգարանային միջավայրում՝ հղի տեսանելի ու անտեսանելի, շոշափելի և ոչ դրական հետևանքներով»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունն իր ուղարկած գրության մեջ նշել էր, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը դիմել է նախարարությանը ոչ թե՝ ֆոնդերը վերահաշվառելու, այլ՝ ֆոնդերի կառուցվածքային փոփոխության և դրանք վերակազմակերպելու հարցով, ինչը չի առարկվել:
Նշենք, որ դրանից առաջ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը որոշել է վերանայել թանգարան-ինստիտուտի ֆոնդերը, ասել էր` ոչ թե ֆոնդերի վերանայում է կատարվում, այլ՝ վերահաշվառում:
«Ֆոնդը յուրաքանչյուր թանգարանի հիմքն է. չկա ֆոնդ` չկա թանգարան»,- հատկանշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահը:
«Փորձ է արվում փոխել Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդում պահվող նյութերի կարգավիճակը». գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյան
168.am-ի հետ զրույցում Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն ասել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդն իր կառուցվածքով նման չէ ՀՀ պետական այլ թանգարանների ֆոնդին. այն ունի միայն հիմնական ֆոնդ (մյուսներում կա գիտաօժանդակ ֆոնդ, որում ընդգրկվում են այն նյութերը են, որոնք չունեն թանգարանային առարկաներին բնորոշ որակական կամ հատուկ հատկանիշները, բայց օգնում են դրանց ուսումնասիրությանը և ցուցադրմանը):