Լրահոս

09.05.2020 09:28


Պայթյուն Տավուշում. «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ 30-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց

Պայթյուն Տավուշում. «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ 30-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Հիվանդանոց մեկնած թստիկանները պարզել են, որ վիրավորը Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ, 30-ամյա Անուշ Մ.-ն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոյեբերյանի ոստիկանները պարզել են, որ ժամը 18:00-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Միստրեստ» կոչվող տարածքում Անուշ Մ.-ն իրենց պատկանող կովերի հետևից ականի նմանվող առարկա է նետել, որը դիպչելով գետնին, պայթյուն է առաջացրել:

Պայթյունի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրան պատկանող 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից մեկը սատկել է, 3-ն էլ ստացել են բեկորային վնասվածքներ:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը