Իմ իրավունքներն եմ պաշտպանել, թեկուզ դա պետք է աներ դատախազությունը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Ինձ փորձեցին մեղադրել, որ նույնիսկ կալանավորված վիճակում ես դուրս եմ հանում սենյակից քրեակատարողականի աշխատողներին, սա այն նույն դեպքն է, երբ մարդ ընդհանարապես չհասկանալով՝ ինչի մասին է խոսքը, իրեն իրավունք է վերապահում նման կարգի մեղադրանք իմ հասցեին ուղղել: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Երբեք սրա մասին չէի խոսի, բայց ստիպված եմ պարզաբանել: Այո՛, այդպիսի դեպք եղել է, բայց ես պատմեմ, թե դա ինչպես է եղել. ես բժիշկների հետ քննարկում էի, թե ինչպես պետք է վիրահատությունն արվի և քրեակատարողական հիմնարկի վարչությունից մի բարձրաստիճան սպա էր մասնակցում: Ես հարցրի՝ դուք բժի՞շկ եք, որպես ո՞վ եք մասնակցում տվյալ դեպքում վիրահատության մասին քննարկմանը, թե ինչպես ինձ պետք է վիրահատեն, ասաց, որ ես պարտավոր եմ այստեղ լինել, այդպիսի հրաման ունեմ: Հետո ասել եմ, որ զանգի մարդու իրավունքների պաշտպանին, որովհետև ես հեռախոս չունեմ, ինձ զրկել են կապի հնարավորությունից, վերջը՝ այլ ելք չկար ես կանգնեցի ու ասացի, որ հրաժարվում եմ այս բուժումից և ինձ հետ տարեք քրեակատարողական հիմնարկ, որովհետև դուք իրավունք չունեք ներկա լինել նման խոսակցության: Ինքը դուրս եկավ, զանգեց իր պետին, պետը՝ պետին, մյուսը՝ մյուսին, հետո ասացին՝ հա, հասկացանք, չենք մասնակցում: Դրանից հետո բժշկի հետ որևէ հանդիպմանը ես պնդում էի, որ ոչ մեկ ներսում չլինի: Իմ իրավունքներն են ոտնահարվում շատ կոպիտ, գռեհիկ ձևով, և ես հասել եմ նրան, որ իրավունքներս պաշտպանեմ, թեկուզ դա պետք է աներ դատախազությունը, ոչ թե ես»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ yerevan.today տեսանյութում: