Կարծիք

08.05.2020 13:05


Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմում չունի բավարար հեղինակություն, որ իր ներկայությունը զսպի նման միջադեպերը

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմում չունի բավարար հեղինակություն, որ իր ներկայությունը զսպի նման միջադեպերը

Օրեր առաջ լուր տարածվեց, թե իբրև կառավարական ամառանոցում ծեծկռտուք է եղել ՔՊ անդամների միջև: Միջադեպին կարևորություն չտվեցի (դե հիմա, տղա են կռվել են):

Սակայն մի կարևոր հետևություն արեցի, այն է՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմում չունի բավարար հեղինակություն, որ իր ներկայությունը զսպի նման միջադեպերը: Այսօր վերջնականապես համոզվեցի, որ նա ընդամենը «ժիլետի թևք է»:

ԱԺ-ում Նիկոլի ներկայությամբ ծեծկռտուք տեղի ունեցավ, ցավալի է...

Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ես պաթոլոգիկ ատում եմ, անհնար է պատկերացնել, որ իր ներկայությամբ կարող էր նման բան տեղի ունենալ՝ հաշվի առնլով նույնիսկ, թե ինչպիսի ուժեղ անհատականություններով էր նա շրջապատված:

Այստեղ կա 2 խնդիր.
1. Այդ շրջապատի ուժեղ անհատները՝ ի տարբերություն այսօրվա ճիվաղների, հասկանում էին պետությունն ու պետականությունը
2. Երկրի ղեկավարը մեծ հեղինակություն էր իր թիմում։

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը