Կարծիք

08.05.2020 12:40


Սա Ազգային ժողով չէ, սա ախոռ է

Սա Ազգային ժողով չէ, սա ախոռ է

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի օրենսդիր մարմնի շատ անդամներ իրենց տեղում չեն...

Փողոցային վարքագծով անմակարդակները շարունակում են ԱԺ-ում իրենց տեր ու տիրակալ զգալ... Ոչինչ չի փոխվել... Օդիոզ և գրագիտությունից հեռու, օրինակ՝ Մանվել Գրիգորյանին, Առաքել Մովսիսյանին եկան փոխարինելու Սասուն Միքայելյանի նմանները, որոնք իրենց գրագիտությամբ և դաստիարակությամբ ոչնչով չեն տարբերվում վերը նշվածներից... Բայց փաստենք, որ այդ վերը նշվածներն իրենց այսպիսի խուլիգանություններ թույլ չէին տալիս ԱԺ նիստերի դահլիճում...

Հազար ամոթ, որ այս օրով, երբ ամբողջ ազգը տոնում է Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը այսպես են մեր օրենսդիրները շնորհավորում ժողովրդին...

Սա ԱԺ չէ, սա ախոռ է ու շատ ամոթ է սա անվանել օրենդսդիր մարմին...
Սադրանքների միջոցով "դուխով" "ցխում" են բոլորին...

Հ.Գ. Իսկ իշխանամետներին և իշխանասպասարկուներին խորհուրդ կտամ չհամեմատվել այլ երկրների խորհրդարանների հետ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը