Կարծիք

08.05.2020 11:15


Ոնց Ալիևի հերն է հայերի արյան գնով եկել իշխանության, ըտենց էլ տղան է պահում էդ իշխանությունը հայերի արյան գնով

Ոնց Ալիևի հերն է հայերի արյան գնով եկել իշխանության, ըտենց էլ տղան է պահում էդ իշխանությունը հայերի արյան գնով

Երկու տարի շարունակ մեր իշխանության բոլոր ռեվերանսներին ու կոմպլիմենտներին Ալիևների ընտանիքը պատասխանում է վիրավորանքներով և սպառնալիքներով։ Էդ ինքնասիրության կոճակը որտե՞ղ է, լավ: Ե՞րբ է գալու գիտակցումը, որ էդ մարդիկ չեն ուզում խաղաղություն, իրանք ուզում են, որ մենք չլինենք։

Ու ոնց Ալիևի հերն է հայերի արյան գնով եկել իշխանության, տենց էլ տղան է պահում էդ իշխանությունը հայերի արյան գնով։ Ու իր կինն ու տղան էլ են պահելու։ Սա աքսիոմ է, որի հիմքում պատմամշակութային, կրոնական, աշխարհաքաղաքական ու տնտեսական խորը դրդապատճառներ կան։

Ու չէ՛, շողոքորթելով դա կոտրել չի ստացվի։ Առհասարակ հաղթողը չպիտի ոչինչ խնդրի, ոչինչ մուրա։ Իրենք դա որպես թուլություն են ընկալում։ Ու չեն խնայելու ո՛չ ձեզ, ո՛չ մեզ։

Միացրե՛ք էդ ինքնասիրության կոճակը վերջապես։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը