Լրահոս

08.05.2020 10:27


«Բացառված է մանդատս դնեմ»․ ըմբոստություն՝ վարչապետի հրահանգի դեմ․ «Հրապարակ»

«Բացառված է մանդատս դնեմ»․ ըմբոստություն՝ վարչապետի հրահանգի դեմ․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով` Արարատ Միրզոյանը մի կերպ կարողացել է կարգավորել Աննա Կարապետյանի հետ կապված հարցը։ Եվ չնայած Աննա Կարապետյանը, Վարդան Աթաբեկյանը կատեգորիկ պնդում են, որ «մանդատը դնելու հարց չկա», «բացառված է մանդատս դնեմ», սակայն դա ընդամենը նշանակում է, որ վարչապետի հրահանգի դեմ ըմբոստանում են, ինչպես ժամանակին ըմբոստացան և մանդատները չդրեցին Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը։

Մեզ ասացին, որ կոնկրետ Աննա Կարապետյանի մանդատը պահանջելու պատճառը եղել է տեղորոշման օրենքի առաջին ընթերցման չքվեարկելը, չնայած գրանցվել էր, գտնվել դահլիճում, ինչի պատճառով օրենքը միանգամից չընդունվեց, և իշխանությունը ստիպված եղավ նույն օրը երկու արտահերթ հրավիրել և ուժով անցկացնել օրենքը։

Աննա Կարապետյանը մեզ հետ զրույցում կրկին պնդեց. «Չկա նման բան. ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»: Իսկ դահլիճում գտնվելով` ինչո՞ւ չեք քվեարկել։ «Ես Ձեզ ասացի` հարցազրույց չեմ տալիս, ես զբաղված եմ. ուրիշ խնդիրներ կա՞ն»: Ի՞նչ խնդիրներ։ «Կորոնավիրուսի հետ կապված` պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կոնտակտավորը մասնակցել է պետաիրավականի նիստին, որի անդամ է նաև Կարապետյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը