Նիկոլ Փաշինյանը՝ Ստեփանակերտի ու Խանքենդիի արանքում
Մայիսի 8–ը հայ ժողովրդի կամ առնվազն հայության գիտակից հատվածի համար խորհրդանշական ու տոնական օր է։
1992–ի մայիսի 8–ին Շուշին ազատագրվեց ադրբեջանցիներից։ Դա շատ կարևոր ռազմական օպերացիա էր։ Չլիներ Շուշիի ազատագրումը, Արցախի մայրաքաղաքը կփոշիացվեր թշնամու արկերի տակ, քանզի Շուշիից այն ուղիղ կրակակետի տակ էր հայտնվել։
Շուշիի ազատագրմանը հաջորդել են և՛ ռազմական անհաջողությունները, և՛ փայլուն ազատագրական օպերացիաները, բայց Շուշին միևնույն է առանձնահատուկ է մեզ համար։
Հոգեբանական ու մետաֆիզիկական առումներով Շուշիում էր որոշվում, թե արդյոք իր ազատության համար պայքարող Արցախի մայրաքաղաքը կլինի Ստեփանակե՞րտը, թե՞ այն կվերածվի ադրբեջանցիների կնքած Խանքենդիի։ Հայ զինվորը կռվով ու արյամբ ապացուցեց, որ Ստեփանակերտը երբեք Խանքենդի չի դառնա։
Փաշինյանն ո՞ւմ դաշտում է և ո՞ւմ կողմից
Այնպես է ստացվել, որ վաղը՝ մայիսի 8–ին դատարանի դահլիճում մեղադրյալի աթոռին նստած են լինելու Արցախի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Մարդիկ, ովքեր Շուշիի ազատագրմանը մասնակցել են և կանգնած են եղել մեր բանակաշինության ակունքներում։ Դատն այդպիսով շատ խորհրդանշական է դառնում։
Այդ դատը սրտի մխիթարանք է լինելու Շուշիից ճողոպրած ադրբեջանցիների համար։ Դատելով ամենից՝ այդ օրը մխիթարական է նաև Նիկոլ Փաշինյանի համար։
Հայաստանում որևէ մեկը կասկած չունի, որ, այսպես կոչված, սահմանադրական կարգի տապալման գործը շինծու է և կարվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ ՀՀ վարչապետն այս գործում հանդես է գալիս քննիչի, մեղադրող դատախազի, դատավորի և քաղաքական շահառուի դերերում։
Դժվար է ասել, թե արդյոք վերը նշված գործիչների դատը մայիսի 8–ին նշանակելը պատահակա՞ն է եղել, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ այս ամենը խորհրդանշական է ստացվում։ Եթե ադրբեջանցիները որոշելու լինեին դատի օրը, ապա հաստատ այդ օրը կնշանակեին։ Ինչևէ։
Ի դեպ, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը, ով քոչարյանական ֆոբիա, կոմպլեքս ունի և ամբողջ պետական համակարգը ծառայեցնում է այդ ֆոբիան ու կոմպլեքսը հաղթահարելու համար, հատուկ է այդ օրը դրել դատը, որպեսզի յուրօրինակ ձևով ինքն իրեն նվեր անի։ Չէ՞ որ երկու տարի առաջ մայիսի 8–ին նա վարչապետ ընտրվեց։
Թերևս հենց այդպես էլ կա։ Նիկոլը մայիսի 8–ին է դատում Քոչարյանին, որպեսզի խորհրդանշական ձևով տոնի իր աթոռային հաղթանակը, բայց ստացվում է լրիվ այլ բան։ Քանզի մայիսի 8–ը Նիկոլի համար դառնում է ոչ թե ժողովրդի ուսերի վրայով վարչապետի աթոռին հայտնվելու, այլ ընտրություն կատարելու օր։
«Ժողովրդի»վարչապետը վաղը պետք է ընտրություն կատարի Ստեփանակերտի ու Խանքենդիի միջև։
Եթե Քոչարյանը շարունակի ապօրինաբար անազատության մեջ մնալ, ապա դա կնշանակի, որ Փաշինյանը քվեարկում է Խանքենդիի օգտին։ Դրանից հետո է՛լ ավելի հասկանալի կդառնա, թե ինչու է Փաշինյանը Ալիևի մասին բացառապես դրական ձևակերպումների օգնությամբ արտահայտվում, իսկ ահա պատերազմն անցած ու հաղթած ռազմաքաղաքական գործիչների մասին՝ բացառապես բացասական մակդիրներով։
Ստեփանակերտի ու Խանքենդիի արանքում Փաշինյանը երկար չի կարող մնալ։ Նա պետք է կողմնորոշվի։ Եթե նրա համար ազգայինը ստորադասվում է «դասակարգային» պայքարին ու նա բոլշևիկների պես գտնում է, որ պետք է արտաքին թշնամուն փոխարինել ներքինով, ապա վաղը կորոշվի, որ Քոչարյանի խափանման միջոցը չպետք է փոխվի։

«Ժողովրդի» վարչապետը վաղը պետք է ընտրություն կատարի Ստեփանակերտի ու Խանքենդիի միջև։
Եթե Քոչարյանը շարունակի ապօրինաբար անազատության մեջ մնալ, ապա դա կնշանակի, որ Փաշինյանը քվեարկում է Խանքենդիի օգտին։ Դրանից հետո է՛լ ավելի հասկանալի կդառնա, թե ինչու է Փաշինյանը Ալիևի մասին բացառապես դրական ձևակերպումների օգնությամբ արտահայտվում, իսկ ահա պատերազմն անցած ու հաղթած ռազմաքաղաքական գործիչների մասին՝ բացառապես բացասական մակդիրներով։
Ստեփանակերտի ու Խանքենդիի արանքում Փաշինյանը երկար չի կարող մնալ։ Նա պետք է կողմնորոշվի։ Եթե նրա համար ազգայինը ստորադասվում է «դասակարգային» պայքարին ու նա բոլշևիկների պես գտնում է, որ պետք է արտաքին թշնամուն փոխարինել ներքինով, ապա վաղը կորոշվի, որ Քոչարյանի խափանման միջոցը չպետք է փոխվի։
Փաշինյանի՝ արանքում մնալու ժամանակը վաղը կսպառվի։ Նրա գործիք Աննա Դանիբեկյանինը՝ նույնպես։
Ինչ էլ, սակայն, որոշվի Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ անկախ իր քայլերից՝ Ստեփանակերտը երբեք Խանքենդի չի դառնա։
Կորյուն Մանուկյան