Ուշադիր հետևելով երկրի կլաս չունեցող ղեկավարի վարքագծին, երկրում տիրող իրավիճակին, «Ճ» կլասի հակաճգնաժամային ծրագրի իմիտացիոն գործընթացին, ինչպես նաև երկրում ընդհանուր տիրող «Ճ» կլասի քաղաքական կլոունադային ու, հատկապես, երկրի ղեկավարի կլաս չունեցող «լայվերին»՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ Նիկոլը կորցրել է տարածության ու ժամանակի զգացողությունը կամ այլ կերպ ասած՝ շարժվում ու գործում է հենց այնպես՝ տարերայնորեն (Իջեւանի անտառներում Կովկասյան ընձառյուծի ներկայությունը վկա):
Օրըստօրե մեզ հրամցնում են պատկերացումների զուգահեռը, մենք ապրում ենք իրականության մեջ, ու դրանց միջև գոյություն ունեցող պատն օրեցօր հաստանում է: Երբ ամբողջ աշխարհը զբաղված է կորոնավարակի համաճարակի հաղթահարմամբ՝ մարդկային կորուստները կանգնեցնելու, բուժման միջոցներ կամ պատվաստանյութ գտնելով, տնտեսական ճգնաժամի հնարավորինս անկորուստ փոխհատուցումով, ՀՀ-ում երկրի «Ճ» կլասի ղեկավարության համար կարևորը հերթական աչքկապոցին է ու հանրության առաջ սեփական թիմի «փայլուն» հաջողությունների ու «սենսացիոն» նվաճումների վերաբերյալ տեսարանների մատուցելը (50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ)։
Միանշանակ է, որ Նիկոլը ձախողել է կառավարման գործընթացը, և նա դա փայլուն գիտակցում է, սակայն, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, ոչ մի կերպ չի ընդունում, ավելին՝ անգամ չի էլ փորձում լսել որևէ քննադատական կարծիք։
Ուշադիր հետևելով Նիկոլի վարքագծին՝ տեսնում ենք, որ նա ներկա փուլում քաղաքական դաշտում մնացել է բոլորովին միայնակ՝ չունենալով ոչ մի քաղաքական աջակցություն որևէ քաղաքական ուժի կողմից: Ակնհայտորեն ֆիասկոյի գնացող ղեկավարի համար բավականին բարդ է նաև վստահության հարցը, քանզի նա ամենուր տեսնում է դավադրություններ և ինչ-ինչ կոնսպիրոլոգիաներ։
Հ.Գ. Հայաստանը ոչ միայն պետական կառավարման համակարգի ճգնաժամի մեջ է, այլև, որ շատ ավելի վտանգավոր է՝ քաղաքակրթական ճգնաժամի մեջ է: Իսկ դա վերաբերում է ոչ միայն իշխանությանը, այլև հասարակությանը, բոլորիս՝ առանց բացառության:
ֆիասկոյի գնացող ղեկավար` Նիկոլ

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից