Քաղաքական

08.05.2020 18:35


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկուկես ամսվա ընդմիջումից հետո վերսկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացնում է պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Այն դատարան է ներկայացվել դեռևս մարտին։

Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, ովքեր էլ այսօր ներկայացել են դատարան։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը