Կարծիք

07.05.2020 18:00


Շուշիի ազատագրման օրը դատում են Շուշին ազատագրողին

Շուշիի ազատագրման օրը դատում են Շուշին ազատագրողին

Շուշիի ազատագրումից անցել է 28 տարի։ Ի՞նչ ունենք մենք այսօր՝ ձերբակալված հերոսներ, անսպառ և անհիմն քաղբանտարկյալներ և դա էլ «Ջուր» դատական գործերի ֆոնին։

Գոնե ինձ համար ներկա իշխանության ցինիզի անծայր, սահմանները պարզ էին, բայց այս անգամ նրանք կարողացան զարմացնել, ոչ միայն ինձ այլ ամբողջ աշխարհին, դատական նիստը են նշանակելով Մայիսի 8-ին։ Շուշի ազատագրման օրը դատում են Շուշին ազատագրողին,անկախ պետություն ստեղծողին։ Երկու հայկական պետության նախագահին և, միջազգային ամենալուրջ կառույցներում Հայաստանը ներկայացնող գեներալին։

Իշխանության պետականաքանդ գործունեությունը հանգեցրեց Լավրովի հայտարարությանը, և կարծես, թե դա պետք է սթապեցուցիչ ապտակ լիներ նրանց, բայց չե սրանք քիչ է ալենի բռջոնիի և այլ տարատեսակ օրակարգերով ցրում են թեման, մի բան էլ վարաչապետի աթոռը զբաղեցնող անձը երեկ՝ հաղթանակի օրվա նախաշեմին ԱԺ ամբիոնից կրկին անգամ հայտարարում է․
- Ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված ա եւ ուզում ա հարցի լուծման, մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ․․․

Իսկ ես, օրինակ, ցեղապետի ելույթը նայելուց հասկանում եմ, որ նա լուրջ է տրամադրված և ոչնչի առջև չի կանգնի ԼՏՊ-ի ցանկությունը ի կատար ածելու համար։

Երեկվա ելույթի պատասխանին Ադրբեջանի «կիրթ» ղեկավարությունը շատ չսպասեցրեց։
Ասելով, որ Հայաստանը փորձում է տապալել բանակցությունները, և դե ոնց առանց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ ոչ մի հիշատակում։

Կարծում եմ, նրանց կառուցողական տրամադրվածությունը ուղիղ թելով կապված է ձեր պետականաքանդ սխալներից։

Հ․Գ․ Եռատոնը, քառատոն է դառնալու։ Հերոսներին ազատության մեջ տեսնելը՝ Հայրենիք և Արժեքներ բառերի արժեքները գնահատողի համար տոն է։
1992-ի Մայիսի 8-ի երեկոյան Վազգեն Սարգսյանը հայտարարել է. «Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է...»
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԱՅԴ ՀՐԱՇՔԻՆ։

Աշոտ Ասլիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը