Կարծիք

07.05.2020 16:00


Սո՛ւտ էր ասում վարչապետը

Սո՛ւտ էր ասում վարչապետը

Նիկոլ Փաշինյան. «Թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է՝ բանակցում ենք»։

Մի անգած ևս ֆիքսենք`սո՛ւտ էր ասում վարչապետը և վարչապետի կնոջ թերթի «խմբագրական» հոդվածի հեղինակը, որ բանակցություններ չկան, քննարկումներ են, եսի՜մ ինչ են:

Ահա ապացույցը, արդեն իսկ իր բերանից հնչած` «բանակցում ենք»:
Հերթական անգամ իրարամերժ հայտարարություններ՝ մեկ ամսվա ընթացքում:

Երկրորդը:
Էդ ո՞ւմ եք ասում` «ոչ ոք», ո՞վ է այդ «ոչ ոքը»: Բա ո՞ւր մնաց Ագորան, «ես ձեր որտքի տակի հողն եմ»-ը:

Նախ, ժողովուրդը «ոչ ոք» չի դառնում հենց ձեր դեմ ընդվզում է, երկրորդը, այո՛, ձեզ ասելու ենք՝ ոնց բանակցեք:

Մի անգամ էլ հիշեցնեմ:
22.04.2019-ին Փաշինյանն ասել է. «Երբ դուք ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, դուք ինձ միանգամից չեք ասում` կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես»:

Ասել ենք:
30 տարի առաջ:
Ու հիմա էլ ասում ենք:
Ղարաբաղի հարցը լուծված է:
Քո խնդիրն է` կատարել 2018 մայիսի 8-ին տրված խոստումը` Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

Սրանից ավելի կարող ես նաև պահանջել, որ վերադարձնես Շահումյանի շրջանը և Մարտունի և Մարտակերտ շրջանների դեռ չազատագրված հատվածները:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը