Կարծիք

07.05.2020 15:48


Առաջին օրն արդեն պարզ էր, որ էս մարդիկ որևէ բան չեն անելու Երևանի համար

Առաջին օրն արդեն պարզ էր, որ էս մարդիկ որևէ բան չեն անելու Երևանի համար

Գիտեք, ամբողջ կոմեդիան նրանում է, որ դեռ մարդիկ են մնացել, որ հավատում են քաղաքապետարանում պատահական հայտված էս մարդկանց: Առաջին օրն արդեն պարզ էր, որ էս մարդիկ որևէ բան չեն անելու Երևանի համար: Միակ բանը խոստումներն են լինելու, և տարիներ անց նոր հասկանալու եք՝ ոնց ձեզ հույս տվեցին, դուք էլ գնացիք ինքամոռաց ընտրեցիք այս պոպուլիստներին:

Մի խաչմերուկի հարց երկու տարում չլուծեցին, իսկ դուք մետրոյի նոր կայարանի բացմանն էիք արդեն գնում չէ՞, մտովի նոր ավտոբուսներ էիք պատկերացնում, հա մեկ էլ ամբողջությամբ կանաչապատ սրճարաններից ազատված օպերայի բակ:
Պռավալը բոլոր տեղերում է, բոլո՛ր...

Հ.Գ ՀՀ ՃՈ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020-ի ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունն իրեն չի արդարացրել, ինչից ելնելով ս.թ մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության և կվերագործարկվեն լուսացույցները։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը