Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նիստին մասնակցում էր վիրակապով: ArmLur.am-ը պատգամավոր Հայկ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է պատահել և ինչո՞ւ էր նրա ձեռքը կապված: Պատգամավորն ի պատասխան մեր հարցի՝ հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ վիրահատվել է:
«Ուսի հոդախախտում ունեի, որը վերջին անգամ արտահայտվել էր բակում աշխատելու ժամանակ: Եվ որոշեցի, օգտագործելով կորոնավիրուսային իրավիճակի ընձեռած հնարավորությունը, որ հաճախ աշխատում եմ տանից, այս փուլում վիրահատել ուսս: Վիրահատությունը եղել է մեկ ամիս առաջ: Բոլոր նիստերին մասնակցել եմ, միշտ թևս կապված է եղել, պարզապես աշխատել եմ ելույթներ չունենալ»,-նշեց նա:
Ինչո՞ւ էր Հայկ Սարգսյանն ԱԺ-ում վիրակապով