Միթե՞ սա խոսքային շահագործում չէ նյարդերից թույլ մարդկանց նկատմամբ. բժիշկը` Աննա Հակոբյանին
Շատ սիրելի տիկին Աննա Հակոբյան, լսեցի ձեր վերլուծականը օրեր առաջ ողբերգական իրադարձության հետ կապված։ Կիսում եմ ձեր հարցադրումները, որոնք հանրությանը սթափեցնելու կոչ են անում։ Ինքս էլ համոզված եմ, որ մենք բոլորս, իբրև մեկ հանրության ներկայացուցիչներ, կրում ենք պատասխանատվություն եղածի համար։ Բազմիցս վրդովվել եմ կատարվածի համար կանանց մեղավոր համարելու հասարակական սովորույթային միտումից։ Գտնում եմ, որ մեղավորներ առհասարակ պետք չէ որոնել, այլ մտածել, խորհել, թե որտեղ և ով է թերացել իր պատասխանատվությունների կատարման հարցում ու հնարավորինս արագ լրացնել այդ բացը։ Շնորհակալ եմ, որ այլ տեսանկյունից ցույց տվեցիք կատարվածը, բայց...
Իբրև հոգեկան առողջության ոլորտի մասնագետ ուզում եմ նշել, որ կատարվածի հեղինակը հոգեկան խանգարված վիճակում է եղել։ Երբ կոչ եք անում հանրությանը զգալ այն ինչ զգացել է խելագարը, երբ արել է այսինչը, երբ արել է այնինչը., հետո երրորդը..., երբ վիզուալիզացնում եք խելագարի հոգեվիճակը` մանրակրկիտ, դետալ առ դետալ` օգտագործելով սիրտը կտոր կտոր անող բառեր ու բառակապակցություններ, խոսելով ձայնի դողդոջուն երանգով, չե՞ք գտնում արդյոք, որ հոգեկան հավասարակշռությունից հանում եք 40 տարեկան տասնյակ այլ տղամարդկանց, ովքեր մոտ են գտնվում այն շեմին, որից անցել էր այդ տղամարդը։ Վառ երևակայություն ունեցող մարդկանց ստիպել զգալ այն, ինչ զգացել է խելագա՞րը։ Դառնալ խելագա՞ր։ Բա որ չկարողանա՞ն այդ զգացածից դուրս գալ։ Մի՞թե սա խոսքային շահագործում չէ նրանց նկատմամբ, ովքեր նյարդերից թույլ են ու հոգեպես ոչ ամուր։ Եթե սխալվում եմ, թող ինձ ուղղեն իմ հոգեբույժ ընկերները։
Հ.Գ. Երեկ այդ ելույթը լսած իմ այցելուներից մի քանիսը վատացել են ու ստիպված եմ եղել նրանց հանգստացնել։
Միթե՞ սա խոսքային շահագործում չէ նյարդերից թույլ մարդկանց նկատմամբ. բժիշկը` Աննա Հակոբյանին
Շատ սիրելի տիկին Աննա Հակոբյան, լսեցի ձեր վերլուծականը օրեր առաջ ողբերգական իրադարձության հետ կապված։ Կիսում եմ ձեր հարցադրումները, որոնք հանրությանը սթափեցնելու կոչ են անում։ Ինքս էլ համոզված եմ, որ մենք բոլորս, իբրև մեկ հանրության ներկայացուցիչներ, կրում ենք պատասխանատվություն եղածի համար։ Բազմիցս վրդովվել եմ կատարվածի համար կանանց մեղավոր համարելու հասարակական սովորույթային միտումից։ Գտնում եմ, որ մեղավորներ առհասարակ պետք չէ որոնել, այլ մտածել, խորհել, թե որտեղ և ով է թերացել իր պատասխանատվությունների կատարման հարցում ու հնարավորինս արագ լրացնել այդ բացը։ Շնորհակալ եմ, որ այլ տեսանկյունից ցույց տվեցիք կատարվածը, բայց...
Իբրև հոգեկան առողջության ոլորտի մասնագետ ուզում եմ նշել, որ կատարվածի հեղինակը հոգեկան խանգարված վիճակում է եղել։ Երբ կոչ եք անում հանրությանը զգալ այն ինչ զգացել է խելագարը, երբ արել է այսինչը, երբ արել է այնինչը., հետո երրորդը..., երբ վիզուալիզացնում եք խելագարի հոգեվիճակը` մանրակրկիտ, դետալ առ դետալ` օգտագործելով սիրտը կտոր կտոր անող բառեր ու բառակապակցություններ, խոսելով ձայնի դողդոջուն երանգով, չե՞ք գտնում արդյոք, որ հոգեկան հավասարակշռությունից հանում եք 40 տարեկան տասնյակ այլ տղամարդկանց, ովքեր մոտ են գտնվում այն շեմին, որից անցել էր այդ տղամարդը։ Վառ երևակայություն ունեցող մարդկանց ստիպել զգալ այն, ինչ զգացել է խելագա՞րը։ Դառնալ խելագա՞ր։ Բա որ չկարողանա՞ն այդ զգացածից դուրս գալ։
Մի՞թե սա խոսքային շահագործում չէ նրանց նկատմամբ, ովքեր նյարդերից թույլ են ու հոգեպես ոչ ամուր։
Եթե սխալվում եմ, թող ինձ ուղղեն իմ հոգեբույժ ընկերները։
Հ.Գ. Երեկ այդ ելույթը լսած իմ այցելուներից մի քանիսը վատացել են ու ստիպված եմ եղել նրանց հանգստացնել։
Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից