Լրահոս

07.05.2020 14:54


Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա օլիմպիական ոսկե մեդալ

Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա օլիմպիական ոսկե մեդալ

2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա ոսկե մեդալ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մեր տեղեկություններով, առաջին տեղը զբաղցրած մարզիկը որակազրկվել է դոպինգի պատճառով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հարությունյանն այդ մասին նշեց՝ հանրապետությունում դպրոցների և մարզադպրոցների վերանորոգման, կառուցման նախագծի քննարկման ժամանակ։ Դրա շրջանակում նախատեսվում է Արմավիրի մարզում կառուցել ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ։ Նման խնդրանքով նախարարությանը դիմել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։

Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մինչև 105 կգ քաշային կարգում երկամարտի 417 կգ արդյունքով նվաճել էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալը` առաջ թողնելով միայն Ռուսլան Նուրուդինովին, որը 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում զբաղեցրել էր 4-րդ տեղը: Սպորտային արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը հաստատել էր, որ ուզբեկ ծանրորդը 2012 թվականին դոպինգ էր ընդունել:

Այս խորագրի վերջին նյութերը