Կարծիք

07.05.2020 13:50


Արևմուտքից գրանտներ ծծողներն ամեն գնով փորձում են գրավել մեր ԱԱԾ-ն

Արևմուտքից գրանտներ ծծողներն ամեն գնով փորձում են գրավել մեր ԱԱԾ-ն

ԱԱԾ-ն Հայաստանի Հանրապետության գլխավոր հենասյունն է, մեր պետության սահմանադրական կարգի գլխավոր պահապանը, սահմանին կանգնած մեր տղերքի թիկունքը և եկեք փաստենք, որ Նիկոլի կողմից իշխանությունը բռնազավթելուց հետո Արևմուտքից գրանտներ ծծողները ամեն գնով փորձում են գրավել մեր ԱԱԾ-ն և այն դարձնել իրենց համար հերթական գործիքը՝ Հայաստանը ներսից նվաճելու ու հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու նպատակով…

Իր բոլոր թերություններով հանդերձ մեր ԱԱԾ-ի աշխատակիցները միշտ էլ ծառայել են Հայաստանի շահերին ու ամուր պահել մեր պետականության հիմքերը, և հիմա երբ Նիկոլն ու իր համախոհ գրանտալափերը փորձում են ԱԱԾ-ն վերջնականապես դարձնել քաղաքական գործիք՝ սեփական իշխանությունը ամեն գնով պահելու և Արևմուտքի շահերը սպասարկելու համար, ժամանակն է, որ քաղաքական ուժերն ու հասարակության բանիմաց հատվածը մեջք կանգնեն ԱԱԾ-ի նվիրյալ կադրերին՝ թույլ չտալով, որ Նիկոլը օտար տարրեր ներմուծի ԱԱԾ…

ԱԱԾ-ն վերքաղաքական կառույց է և պետք է ծառայի մեր պետության շահերին, այլ ոչ Նիկոլի, առավել ևս Արևմտյան գրանտակերների կամ Արևմտյան պետությունների շահերին…

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը