Կարծիք

07.05.2020 13:45


Ես վաղը լինելու եմ իմ մշտական պայքարի հարթակում

Ես վաղը լինելու եմ իմ մշտական պայքարի հարթակում

Վաղը մայիսի 8-ն է` մեր հաղթանակների եռատոնը և զուգահեռաբար` Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շարունակությունը: Ամոթալի մի իրականություն, որը կարող էր առարկայանալ միայն նիկոլի թվին, և մի երևույթ, որը տարիներ հետո մեր պատմության դասագրքերում գրվելու է որպես ազգային խայտառակություն:

Համաշխարհային պրակտիկայում պետք է խոշորացույցով փնտրել ազգեր ու երկրներ, որոնք իրենց իսկ ձեռքով դատել են իրենց իսկ հերոսներին, իրենց ազատագրողներին, թշնամու յաթաղանից փրկողներին: Իհարկե, անհրաժեշտ է շեշտել, որ Քոչարյանին դատողը ժողովուրդը չէ, այլ իշխանությունը զավթած «հեղափոխական» խունտան:

Թրքասեր, թուրքին ներող և թուրքի առաջ խոնարհվող մարդիկ չէին կարող ազատության մեջ թողնել Արցախի հերոսներին, և թերևս դա է պատճառը, որ ՀՀ չորս գեներալ-գնդապետերից երեքի դեմ քրեական գործ է հարուցված:

Ես վաղը լինելու եմ իմ մշտական պայքարի հարթակում: Ինչպես արդեն համարյա երկու տարի, այնպես էլ վաղը պահանջելու եմ, որպեսզի դադարեցվի հակահայ, թշնամական քաղաքականությունը, որը սկիզբ է առել 2018-ի ապրիլ-մայիսից: Պահանջելու եմ, որ Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխավոր, միջազգային հեղինակության կրող Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակեն և դատեն մարտի 1-ի իրական մեղավորներին:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը