Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» և «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Իզմիրիլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 5 րոպեի տարբերությամբ իրենց կենտրոն է տեղախոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը՝ «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իսկ մեկը՝ «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Քանաքեռ-ՀԷԿ թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Կառլեն Նուբարյանը և 26-ամյա Ռաֆիկ Նուբարյանը։
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Թե ինչ հանգամանքերում են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել, Արաբկիրի ոստիկանները պարզում են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. և Ռ. Նուբարյանները հարազատ եղբայրներ են։