Կարծիք

07.05.2020 12:02


Օրվա քրոնիկոնը կարելի է կոչել՝ «ռեպորտաժ հոգեբուժարանից»

Օրվա քրոնիկոնը կարելի է կոչել՝ «ռեպորտաժ հոգեբուժարանից»

Էսօրվա քրոնիկոնը որ դնեմ, լրիվ կստացվի ռեպորտաժ հոգեբուժարանից.

1. Հրապարակվել է օղի թորելու սարքի լուսանկար, որը գտնվում է երկրի վարչապետի առանձնատան բակում (չի հերքվել դրա իսկությունը)

2. ԱԺ ամբիոնից վարչապետը հայտարարում է, որ ամսական 40000 դրամ գազի և 25000 դրամ էլեկտրաէներգիայի վարձ մուծողները «օլիգարխներ» են (տեսնես մինչև վարչապետ դառնալն էս մարդու վարձերն ո՞վ էր մուծում)

3. ԱԺ ամբիոնից վարչապետը հայտարարում է՝ ոչ մեկ չհամարձակվի մեզ հարցնել «ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետքա, էն էլ բանակցում ենք» (սենց լկտիություն իրեն նույնիսկ լտպ-ն թույլ չի տվել)

4. Երկրի ղեկավարը երկրի առաջին ամբիոնից հայտարարում է իր իսկ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմն ապահովելու իր անզորության մասին՝ մեղադրելով քաղաքացիներին անկարգապահության մեջ (բա դուք ինչի՞ եք մինչև հիմա ըտեղ, դուք ինչի՞ եք իշխանություն)

5. Հայտնի է դառնում, որ ոստիկանության սպան ազատվել է աշխատանքից ներկայումս քաղաքական ընդդիմադիր ընկերոջ ծննդյան օրը շնորհավորելու համար (արա, դուք շուտով ստալինյան ЧСВН (член семьи врага народа) տերմինն էլ կվերականգնեք ձեր «սիրո և հանդուրժողության հեղափոխության» արդյունքում)

Շարքը կարելի է լրացնել։

Մի ժամանակ օրենք, նորմատիվ ակտ, որոշում գրելուց կանոն կար, որ չի կարելի ելնել «խելագարության կանխավարկածից»։ Պարզվում է՝ ոչ թե կարելի էր, այլ անհրաժեշտ էր։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը