Վաղը` մայիսի 8-ին, դուք վերադառնալու եք Նախագահ Քոչարյանի և մյուսների գործի քննությանը։
Ես քաջ գիտակցում եմ, որ դուք այս գործով ուղղակի և անուղղակի ճնշումների եք ենթարկվում իշխանության կողմից:
Ստեղծված այս բարդ իրավիճակում դուք պետք է պատասխանեք մեկ հարցի. Ինչքա՞ն կմնա այս ապօրինի քայլերի դրդող իշխանությունը։ Մինչ օրս տպավորություն է, որ դուք Ձեզ համոզել եք, որ իրենք երկար են մնալու և դրանով իսկ պայմանավորված անդադար մերժել եք պաշտպանության բոլոր միջնորդությունները։
Մի՞թե դեռ չեք հասկացել, որ այս իշխանության օրերը հաշված են և պետության գլուխ գալու են իրոք պետականամետ այրեր, որոնց պետք են կլինեն անաչառ դատավորներ, իսկ կամակատարները կկանգնեն դատարանի առջև: Մի դիտարկեք այս պնդումս իբրև սպառնալիք, այլ դիտարկեք այն որպես պարզապես մոտ ապագայի կանխատեսում։
Հենց այսօր է այն պահը, երբ դուք պետք է գիտակցեք, որ Արցախը աճուրդի հանած իշխանությունը չունի ապագա պաշտոնավարման որևէ տարբերակ։ Չունի և չի ունենա։ Այս իշխանության բոլոր քայլերը միանգամայն ապացուցում են այն փաստը, որ իրենք եկել են մեր հայրենիքը կազմաքանդելու։ Դուք հայ եք և ուղակի չեք կարող ազգադավ գործընթացի մաս կազմել։ Մի՞թե դեռ գլխի չեք ընկել, որ Նախագահ Քոչարյանին ամեն կերպ կալանքի տակ պահելը կապված է միմիայն Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման հետ։
Տիկին Դանիբեկյան, դուք դեռ կարող եք ձեր անունը ամրագրել արդարության համար մարտնչող դատավորների շարքում և տարիներ անց պարծենալ ձեր այս որոշումով։ Կհանձնե՞ք Արցախը, թե՞ ոչ, որոշումը Ձերն է։
Արդարադատությունը այսպես թե այնպես կվերականգնվի, միակ հարցն այն է, արդյոք դուք կլինե՞ք այն վերականգնողների շարքում, թե՞ ոչ։
Բաց նամակ դատավոր Աննա Դանիբեկյանին
Հարգելի Տիկին Դանիբեկյան,
Վաղը` մայիսի 8-ին, դուք վերադառնալու եք Նախագահ Քոչարյանի և մյուսների գործի քննությանը։
Ես քաջ գիտակցում եմ, որ դուք այս գործով ուղղակի և անուղղակի ճնշումների եք ենթարկվում իշխանության կողմից:
Ստեղծված այս բարդ իրավիճակում դուք պետք է պատասխանեք մեկ հարցի. Ինչքա՞ն կմնա այս ապօրինի քայլերի դրդող իշխանությունը։ Մինչ օրս տպավորություն է, որ դուք Ձեզ համոզել եք, որ իրենք երկար են մնալու և դրանով իսկ պայմանավորված անդադար մերժել եք պաշտպանության բոլոր միջնորդությունները։
Մի՞թե դեռ չեք հասկացել, որ այս իշխանության օրերը հաշված են և պետության գլուխ գալու են իրոք պետականամետ այրեր, որոնց պետք են կլինեն անաչառ դատավորներ, իսկ կամակատարները կկանգնեն դատարանի առջև: Մի դիտարկեք այս պնդումս իբրև սպառնալիք, այլ դիտարկեք այն որպես պարզապես մոտ ապագայի կանխատեսում։
Հենց այսօր է այն պահը, երբ դուք պետք է գիտակցեք, որ Արցախը աճուրդի հանած իշխանությունը չունի ապագա պաշտոնավարման որևէ տարբերակ։ Չունի և չի ունենա։ Այս իշխանության բոլոր քայլերը միանգամայն ապացուցում են այն փաստը, որ իրենք եկել են մեր հայրենիքը կազմաքանդելու։ Դուք հայ եք և ուղակի չեք կարող ազգադավ գործընթացի մաս կազմել։ Մի՞թե դեռ գլխի չեք ընկել, որ Նախագահ Քոչարյանին ամեն կերպ կալանքի տակ պահելը կապված է միմիայն Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման հետ։
Տիկին Դանիբեկյան, դուք դեռ կարող եք ձեր անունը ամրագրել արդարության համար մարտնչող դատավորների շարքում և տարիներ անց պարծենալ ձեր այս որոշումով։
Կհանձնե՞ք Արցախը, թե՞ ոչ, որոշումը Ձերն է։
Արդարադատությունը այսպես թե այնպես կվերականգնվի, միակ հարցն այն է, արդյոք դուք կլինե՞ք այն վերականգնողների շարքում, թե՞ ոչ։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից