Լրահոս

07.05.2020 10:55


Նոր Հաճնի կամրջից 35-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Նոր Հաճնի կամրջից 35-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Մայիսի 6-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Արտավազդ Ա.-ն (ծնված 1985 թ.) անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:

Ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը