Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում. փրկարարները դուրս են բերել կայանած չորս ավտոմեքենա
Մայիսի 6-ին, ժամը 22:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի սկզբնամասում այրվում է ավտոտեխսպասարկման կետ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 10-րդ փողոցի սկզբնամասում այրվում է ավտոտեխսպասարկման կետի տանիքը (մոտ 110 քմ ):
Փրկարարներն ավտոտեխսպասարկման կետից դուրս են բերել կայանած չորս ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։09-ին, մարվել՝ 23։19-ին։ Մասամբ այրվել են տանիքի ծածկը (մոտ 20 քմ) և փայտյա կառուցատարրերը։