Լրահոս

07.05.2020 10:45


Արարատի մարզի «Վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում հերթական ավտովթարներն են տեղի ունեցել

Արարատի մարզի «Վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում հերթական ավտովթարներն են տեղի ունեցել

Մայիսի 5-ին, հերթական ավտովթարներն են տեղի ունեցել Արարատի մարզում՝ ժողովրդի կողմից արդեն «Վթարի վայրը փոխել չի կարելի» անունը ստացած հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում երկաթե արգելապատնեշներին են բախվել մի քանի տրանսպորտային միջոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածն ավելի շատ հայտնի է իր վթարներով, ու պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում՝ վերջնականապես լուծելու նշված ճանապարհին առաջացած թերությունները։

Միայն վերջին վթարներից հետո ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով «Հայվտոճան»-ը վերանորոգեց տապալված երկաթե արգելապատնեշները և այդ հատվածում տեղադրեց մի քանի ցուցանակներ, այն է՝ «Երթևեկությունը նշված հատվածում՝ ժամում 80 կմ»։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը