Կարծիք

06.05.2020 20:45


Իմ գնահատմամբ, մոտ օրերս իշխանությունը զավթած անձինք գնալու են փոփոխությունների կառավարության կազմում

Իմ գնահատմամբ, մոտ օրերս իշխանությունը զավթած անձինք գնալու են փոփոխությունների կառավարության կազմում

Իմ գնահատմամբ, մոտ օրերս իշխանությունը զավթած անձինք գնալու են փոփոխությունների կառավարության կազմում։ Սովորաբար, նման փոփոխությունները բերում են իրենց հետ հասարակությունում նոր սպասումներ և դրանով ժամանակ շահում իշխանության պահպանման համար։ Ըստ այդմ պետք է հեռացվեն առնվազն 2 ամենախոշոր բացթողումների համար մեղավոր նշանակված անձինք։ Ըստ իս, մեկը դա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, որին կմեղադրեն գազի հետ կապված բանակցությունները տանուլ տալու մեջ և առողջապահության նախարարը, որին կմեղադրեն իրավիճակային սխալ որոշումների մեջ։

Կասկած չունեմ, որ չեն հանի գործից Զոհրաբ Մնացականյանին՝ քանզի վերջինս "փայլուն" իրականացնում է իր դեմ դրված խնդիրները՝ Արցախի հարցում փուլային տարբերակի բանակցություններ և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում։
Ապրենք և տեսնենք...

Հ.Գ. Ինչ ուզում եք արեք, քանզի ճաղերի ետևում հայտնվելու ձեր օրերը հաշված են։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը